Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ելք կա. ընտրված համայնքապետերին պաշտոնազրկելու պայքարը նոր հորիզոններ է նվաճում

Խմբագրական

Այսօր կարելի է համարել համայնքապետերի օր։ Վեդիում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանությունը հասավ իր մուրազին՝ Գարիկ Սարգսյանը ընտրվեց համայնքապետ։ Կոկորդիլոսագետին, սակայն, համայնքապետի պաշտոնը հեշտ չտրվեց։ Նախկին գյուղապետ, մարզպետ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը սեփական մարզում երկրորդ փորձից նոր ընտրվեց համայնքապետ։

Առաջին ընտրության արդյունքները իշխանությանը չէին գոհացնում, մանդատները վայր դրեցին եւ գնացին ավագանու ինքնալուծարման։ Մի քանի ամսում Գարիկ Սարգսյանը գտավ վեդեցիների սիրտ տանող ճանապարհը, այն է՝ կոյուղագծերի փոփոխություն, ճանապարհների բարեկարգում և վերանորոգում, գազատարների կառուցում, համայնքում գործող միակ լուսացույցի փոխարինում, ծառայողական մեքենայից հրաժարում հօգուտ համայնքի և այլն։ Հիմա երեկ Վեդին հանրության ուշադրության կենտրոնում էր, ոմանք մեղադրում էին վեդեցիներին այս ընտրության համար, զարմանում, զայրանում, բայց ինչով է Սարգսյանը պակաս կամ ավել մյուս համայնքապետերից, եթե ՔՊ-ն կարող է ամբողջ Հայաստանում հաղթել վերջին խորհրդարանական ընտրություններին, ինչու պետք է Գարիկ Սարգսյանը չհաղթեր։

Մյուս համայնքապետը, որի պաշտոնանկությանը փորձում են հասնել, Զովունիի համայնքապետն է, այստեղ արդեն ներթիմային խանդի հետ գործ ունեք, ընտրություններին ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն չի հաշտվում 2-րդ հորիզոնականը զբաղեցրածի պաշտոնավարման հետ, «բզբզում է», գործընթացներ հրահրում։ Արդյունքում՝ այսօր համայնքապետարանում ակցիա էր, Զովունիի բնակիչները հավաքվել եւ պահանջում էին՝ հանգիստ թողնել համայնքապետին, կուսակցական մեկը, ներքին խանդից դրդված, որոշում է, որ իքսը պետք է համայնքապետ չաշխատի։
Իշխող քաղաքական մեծամասնությունը լրիվ աղճատել է տեղական ինքնակառավարման էությունը, տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը, վաղուց դադարել է գոյություն ունենալ։
Քանզի նույնիսկ եթե դե յուրե ժողովուրդը իր ընտրությունը կատարում է, քաղաքական իշխանությունը հազարումի հնար է գտնում այդ ընտրությունը թույլ չտալու, նոր ընտրություն է նշանակում, ընտրված ղեկավարին կալանավորում, թիմի անդամների ձեռքով «բզբզում»...օրինակները, ցավոք, բազմաթիվ են...տարրական հարգանք ժողովրդի ընտրության, կարծիքի, քվեի հանդեպ գոյություն չունի, որոշողը իշխող քաղաքական ուժն է։

Համայնքապետերի օրվա երրորդ նորությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակումն է դատարանի դահլիճից։ Նա
արդարացվեց մի քանի հոդվածներով և մեղավոր ճանաչվեց մի քանի այլ հոդվածներով ու դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, իսկ պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ վճռով՝ Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 322-րդ հոդվածով (ինքնիրավչություն), 113-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել) հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Նրա նկատմամբ պատիժը պայմանական չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։
Այսինքն՝ ստացվում է, որ չնայած դատախազը պահանջել էր 9տ 6 ամիս ազատազրկում, դատարանը ընդամենը 1տ 6 ամիս պատիժ սահմանեց, ինչը խոսում է մեղադրանքի որակի, գործի հիմնավորվածության մասին, այստեղ դատախազը պետք է ասելիք ունենա, այսպես ասած՝ արդարացում փնտրի «վատ որակի» գործի համար։ Երկրորդ խնդիրը, որ ինչքան էլ այսօր ոգեւորիչ է Առուշանյանի ազատ արձակումը, բայց նրան փաստացի դատարանի վճռով զրկում են համայնքապետի պաշտոնից։ Որոշման այս մասը, թերեւս, մեկնաբանման կարիք ունի, երբվանից է այն գործում, բողոքարկման դեպքում երբվանից է գործում, բողոքարկելու են, թե ոչ, որքանով է սահմանադրական ընտրովի պաշտոնի դեպքում այս նորմի կիրառությունը, արդյոք այդպես չի խախտվում ՏԻՄ-ի տրամաբանությունը ժողովրդավարության շրջանակներում, չէ՞ որ սա կանաչ լույս է իշխանությունների ձեռքին ընտրված, ոչ յուրային համայնքապետերին դատարանների վճռով արգելել համայնքապետ լինել, արդյոք դատարանի վճիռը հետադարձ ուժ ունի, այսինքն եթե նա համայնքապետ է ընտրվել մինչ վճիռը, այժմ պետք է թողնի՞ պաշտոնը...։ Մի կողմից՝ իհարկե Առուշանյանի ազատության մեջ հայտնվելը կարեւոր է, բայց մյուս կողմից էլ՝ գորիսեցիները խաբված կմնան, եթե նա չշարունակի պաշտոնավարումը, կստացվի՝ իշխանությունը հասել է իր նպատակին՝ ազատության մեջ անգամ Առուշանյանին մեկուսացրել է քաղաքական գործընթացներից՝ եւ համայնքապետի պաշտոնից է զրկվել, եւ պատգամավորի մանդատից հրաժարվել։
Երկրորդ կարեւոր հարցը՝ այս վճիռը կարող է նախադեպային լինել եւ հաջորդիվ կիրառվել նաեւ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ...այսինքն՝ ստացվում է՝ Փաշինյանի «հին» կարգախոսը միշտ ակտուալ է՝ ելք միշտ կա, նպատակն էլ արդարացնում է բոլոր միջոցները, ընտրություններով չկարողացան հաղթել՝ հոգ չէ, ընտրվեց՝ հոգ չէ, չեն թողնի պաշտոնավարել, ավագանին կցրեն, կձերբակալեն, հետո էլ դատարանի վճռով կզրկեն պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ժողովրդավարության բաստիոն կառուցելու ճանապարհը հենց այսպիսին է լինում, իշխանությունը կենացումահու կռիվ է տալիս ամեն պստլիկ-մստլիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար, իսկ իրականության մյուս կողմում՝ թշնամուն նվիրաբերում է համայնքներ, տարածքներ, դիրքեր, սարի գլուխներ։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™