«Խորհուրդներ սեքսոլոգից». Ծխախոտի տոքսիկ ազդեցությունը՝ տղամարդկանց անպտղության պատճառ
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել ինչ կապ կարող է լինելտղամարդկանց անպտղության և ծղելու միջև:
Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը, լեյկոցիտոսպերմիան, կարող է պայմանավորված լինել ծխելով
Հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո:
Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա:
Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ:
Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման: