ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ էրոտիկ ֆիլմերը սեռական կյանքի վրա:
Էրոտիկ ֆիլմերի դիտումը ամուսինների համար կարող է սեռական կյանքը հարստացնող և լրացնող ազդեցություն ունենալ: Երբեմն որոշ զույգերի համար դրանք անհրաժեշտ են որպես խթանիչ և բորբոքող միջավայր կարող են ստեղծել: Սակայն երբեմն ամուսիններից մեկի, հիմնականում տղամարդու մոտ կարող է զարգանալ էրոտիկ և պոռնոգրաֆիկ ֆիլմերից կախյալություն, ինչը հաճախ լիովին դուրս է մղում նրա կյանքից նորմատիվային սեռական կյանքը կնոջ հետ և պատճառ հանդիսանում խորը ամուսնական ճգնաժամի:
Հնարավոր է և անհրաժեշտ է զուգընկերոջ հետ խոսել սեքսուալ ֆանտազիաների մասին, սակայն միայն ուշադիր, քանի որ կարող է նույնիսկ վնասել ձեր զուգընկերոջը, ինչպես ասում են, այլեւս ի վիճակի չլինի «տանել» ձեր երեւակայությունը: Եվ եթե դա հակասում է նրա արժեքային համակարգին, դա լրջորեն կխաթարի ձեր միջեւ վստահությունը:
Ոստի և կինը, և ամուսինը պետք է պատասխանատվությամբ և բարձր գիտակցմամբ վերաբերվեն միմյանց և ընտանիքին՝ ներդաշնակ ու սիրով լի հարաբերություններ ստեղծելու և պահպանելու համար: