Ինչ է հայտարարագրել Ավանի սկանդալային փոխթաղապետը
Հայտարարագիր
ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի ունեցվածքը:
Ով է Ներսես Պողոսյանը
Ծնվել է 21.04.1980թ., Երևանում:
1986թ. ընդունվել է հ. 139 միջնակարգ դպրոց:
1995-1996թթ. սովորել է «Քվանտ» վարժարանում:
1997թ. ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ:
1999- 2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որից հետո շարունակել է ուսումը: 2003թ. քաղաքական հայացքների պատճառով հեռացվել է և զբաղվել հասարակական գործունեությամբ:
2007-2008թթ. աշխատել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ում՝ որպես պահեստապետ:
2008-2012թթ. աշխատել է «Կարապետ-Կեդիկյան» ԱՁ-ում՝ որպես պահեստապետ:
2013-2014թթ. եղել է Ռուսաստանի Դաշնությունում:
2016թ. մայիսի 31-ին քաղաքական դրդապատճառներով կալանավորվել է:
2018թ. հունիսի 13-ին, հեղափոխությունից հետո ազատ է արձակվել:
2019թ. փետրվարի 20-ին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի փոխթաղապետն է, ով պարբերաբար տարբեր սկանդալների կենտրոնում է հայտնվում: Նախորդ շաբաթ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու: Նրանց մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:
Բացի վերոնշյալ դեպքը Պողոսյանը նախկինում ևս տարբեր սկալնդալների կիզակետում է եղել. մոտ մեկ տարի առաջ նա ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերաբերող վիրավորական գրառում էր արել։ Այն հանրային լայն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել։
Իսկ ավելի վաղ համացանցում տարածվել էր Պողոսյանի և Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հերախոսազրույցը, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հնչել զրուցակիցների միջև:
Այսքանով սակայն Պողոսյանի կենսագրությունը չի ավարտվում. նա նաև «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» ամբաստանյալ է եղել:
Ունեցվածքը
Պողոսյանը 2021 թվականի հայտարարգիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 2-ին: Նա միայն հայտարարագրել է 544,000 ՀՀ դրամ աշխատավարձ, որը ստացել է Ավանի թաղապետարանից: Որևէ այլ բան նա չի հայտարարագրել:
Բայց ահա 2019 թվականին Պողոսյանը ունեցել է միանձնյա սեփականությամբ անշարժ գույքը, որը ժառանգությամբ է ստացել: Նա նաև հայտարարագրել է 4,862,000 դրամ կանխիկ գումար, 340,000 ՀՀ դրամ աշխատավարձ: