Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ինչպե՞ս հաշվարկել դեկրետի գումարը

Արխիվ
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք երեխայի խնամքի գումարի հաշվարկմանը:
 
Ինչպես գիտենք, գոյություն ունեն պետական նպաստների (պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնության) մի շարք տեսակներ, որոնցից են․
  • մայրության նպաստը
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը։
 
Մայրության նպաստի մասին․
 
Մայության նպաստի միջոցով անձին մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցվում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը վերջինս ստանում էր կամ կարող էր ստանալ։ 
Այն հաշվարկվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար։
 
Մայրության նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
1. Քայլ 1-ին՝ Վեր ենք հանում անձի միջին ամսական աշխատավարձը, որի համար անձի վերջին մեկ տարվա ընդհանուր եկամուտը բաժանում ենք 12-ի: 
2. Քայլ 2-րդ` Վեր ենք հանում անձի մեկ օրվա աշխատավարձի չափը, որի համար անձի միջին ամսական աշխատավարձի  թիվը բաժանում ենք 30.4-ի։
3. Քայլ 3-րդ՝ Անձի մեկ  օրվա  աշխատավարձը բազմապատկում ենք հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի քանակով, որոնք հետևյալն են՝
 
  •  նորմալ ծննդաբերության դեպքում՝ 140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար)
  •  բարդ ծննդաբերության դեպքում՝  155 օր  (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)
  •  միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օր  (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)։
 
Հաշվարկի օրինակ՝
 
 Անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ է եղել 140 օր, և վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձի չափը եղել է հետևյալ չափի․
 
Հ/Հ Ամիսը Աշխատավարձ/եկամուտ
1. Հունվար 100,000 ՀՀ դրամ
2. Փետրվար 100,000 ՀՀ դրամ
3. Մարտ 100,000 ՀՀ դրամ
4. Ապրիլ 100,000 ՀՀ դրամ
5. Մայիս 100,000 ՀՀ դրամ
6. Հունիս 100,000 ՀՀ դրամ
7. Հուլիս 150,000 ՀՀ դրամ
8. Օգոստոս 150,000 ՀՀ դրամ
9. Սեպտեմբեր 150,000 ՀՀ դրամ
10. Հոկտեմբեր 150,000 ՀՀ դրամ
11. Նոյեմբեր 150,000 ՀՀ դրամ
12. Դեկտեմբեր 150,000 ՀՀ դրամ
Ընդհանուր 1,500,000 ՀՀ դրամ
 
  •  Քայլ 1-ին՝ 1,500,000 ՀՀ դրամ/12=125,000 ՀՀ դրամ (միջին ամսական աշխատավարձ)։
  •  Քայլ 2-րդ՝ 125,000 ՀՀ դրամ/30.4=4,112 ՀՀ դրամ (մեկ օրվա աշխատավարձ):
  •  Քայլ 3-րդ՝ 4,112 ՀՀ դրամX140=575,680 ՀՀ դրամ (մայրության նպաստի չափը, որի ենթակա է նվազեցման, քանի որ իր մեջ ներառում է և՛ եկամտահարկը, և՛կուտակային կենսաթոշակային բաղադրիչի 5%-ը)։
 
Ուշադրություն,
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված են մի շարք առանձնահատկություններ, օրինակ՝ 
 
  • Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
  • Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
  • Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
  • Եթե վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:
 
Վերը նշված կարգը վերաբերում է վարձու աշխատողներին տրվող մայրության նպաստին, սակայն իրավակարգավորումն այլ է չաշխատող մայրերի համար, որոնք նույնպես մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն, սակայն դրա հաշվարկը կատարվում է հետևյալ առանձնահատկություններով․
 
Առանձնահատկություն №1՝  Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

Առանձնահատկություն №2՝ Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

Առանձնահատկություն №3՝  Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ Առանձնահատկություն №2-ում սահմանված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
 
Այսպիսով պետք է փաստել, որ վարձու աշխատող համարվող մայրերին տրվող նպաստի չափն ավելի մեծ է, քան չաշխատող մայրերին տրվող նպաստի չափը, ուստի խորհուրդ է տրվում ապագա մայրերին աշխատանքի ընդունվելիս կարևորել աշխատավարձի իրական չափով որպես վարձու աշխատող գրանցվելու հանգամանքը։
 
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին․
 
Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ, վարձու աշխատակցին տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:
Նշված արձակուրդի մեջ գտնվող երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,  իրավունք է ձեռք բերում ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ՝ Խնամքի նպաստ)։
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե վերը նշված անձը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում։
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար։
 
Խնամքի նպասը նշանակելու համար անհրաժեշտ գործողությունների մասին․
 
Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր՝ դիմումատուի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ եթե նպաստը նշանակվում է դիմումատուին, ում մասին տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը` ստորագրված և կնքված գործատուի կնիքով:
 
Խնամքի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` ծառայության պետի սահմանած կարգով:
 
Դիմումը հնարավոր է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ անձը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր և համապատասխան մուտքագրում է անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները:
 
 Իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումների մասին․
 
Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության (այդ թվում` առցանց դիմումով մուտքագրված տվյալների) հիման վրա տարածքային բաժինը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ԼՂՀ-ում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գնտվելու և ԼՂՀ-ում խնամքի նպաստ չնշանակվելու դեմքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է`
 
1) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմումատուին.
2) նշանակել և վճարել խնամքի նպաստը:
 
Խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմքերի մասին․
 
Խնամքի նպաստ նշանակելը մերժվում է, եթե․
1) դիմումատուն չունի խնամքի նպաստի իրավունք,
2) դիմումատուն և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն ՀՀ բնակության վայրի հասցեով,
3) համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության` ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ ոչ բոլոր գործատուների մոտ է գտնվում խնամքի արձակուրդում,
4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դիմումում ներառված տվյալները բավարար չեն խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար,
6) դիմումատուն կամ երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվել ՀՀ-ում,
7) դիմումը ներկայացրել է այլ անձ, սակայն ընտրված է խնամքի նպաստը վճարելու կանխիկ եղանակը` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր,
8) ԼՂՀ-ում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գնտվելու և ԼՂՀ-ում խնամքի նպաստ չնշանակվելու դեմքում, համաձայն ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության, դիմումատուն չի գտնվում խնամքի արձակուրդում կամ ԼՂՀ-ում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ.
9) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո:
 
Խնամքի նպաստը նշանակելու ժամկետների, չափի և վճարման կարգի մասին․
 
Խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1. խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.
2. դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
 
Մեկից ավելի գործատուների մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է (վերը նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այն ամսվան հաջորդող ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:
 
Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակվում է (վերը նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
ՀՀ Կառավարության 29.12.2015 թվականի №1566-Ն որոշմամբ սահմանվել է խնամքի նպաստի չափը` 18,000 ՀՀ դրամ:
Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ դիմումատուին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: 
Խնամքի նպաստը նաև վճարվում է դիմումատուի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:
 
Ուշադրություն՝
Խնամքի նպաստը լիազորագրով ստանալու դեպքում, առկա են հետևյալ առանձնահատկություները՝
  • Խնամքի նպաստն անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
  •  Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:
 
Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է.
 
1․դիմումատուի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
2․խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում` լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո` այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3․դիմումատուին կամ նրա լիազորած անձին 6 ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում` 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
4․ երեխայի և (կամ) դիմումատուի` ՀՀ-ից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամանակով բացակայելու դեպքում` այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
 
Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության դատական պաշտպանության բաժնի ղեկավար Նորայր Յուզբաշյանը:
 
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել
Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու
Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները
Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան
Ղազախստանը մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին վիզա չի տրամադրի
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները
Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը ձերբակալվել է
Ասում էր կապ չունի, որ հողերը հանձնել ա մա՛մ, պիտի մինչև վերջ կռվենք. զոհված զինծառայողի մայր
Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ կընտրի
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը․ ԱԳՆ
Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին
Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր
Ոստիկանի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի 47-ամյա բնակիչը
Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց
Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ. Սամվել Մարտիրոսյան
Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ
Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետի պետական հուղարկավորության արարողությանը
ԱԱԾ շենքի մոտ հարձակում են գործել փաստաբան Գայանե Պապոյանի վրա
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գործակցության հուշագիր է ստորագրել Կատարի ֆեդերացիայի հետ
Ո՞րը պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում. Անդրանիկ Թևանյան
Երևանում արցունքաբեր գազ են փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած գումարը
2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս. «Վերածնվող Հայաստան»
Առաջիկայում խնամքի նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին
ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով
Արցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին
ԿԸՀ-ն վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ է ստացվել
Այն, որ Ադրբեջանը չի գրոհում Սևանի վրա, Զանգեզուրը չի օկուպացնում, Արևմուտքի շնորհիվ է. Արա Պապյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™