«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինտերնետային կախվածությունը սեռական խանգարումների պատճառ (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ ինչ ազդեցություն կարող է թողնել ինտերնետաին խախվածությունը սեռական կյանքի վրա:
Նոր տեխնոլոգիաները շատ հնարավորություններ են ստեղծել, ինչպես նաև շատ խնդիրներ:
Ներկայումս մենք ապրում ենք մարդկության պատմության մեջ ամենաբարձր սեռական ազատության դարաշրջանում:
Առավել պարադոքսալ է այն փաստը, որ հաստատում են բազմաթիվ ուսումնասիրություններ, այսօր մարդիկ ավելի ցածր սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում՝ միջին թիվը նվազել է 15% -ով:Սեռական ակտիվության անկումը մոտավորապես նույնն է տարբեր սեռի, ռասայի, ազգության և մասնագիտության տեր մարդկանց շրջանում: Ավելին, այս ցուցանիշը առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում: Ի՞նչ պատճառներ են ընկած դրա հիմքում.Կախվածություն վիրտուալ սեռական կյանքից, պոռնոգրաֆիայից:Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի հասանելի է դարձել և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը:Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը հոգեկան խանգարում համարել: Վիրտուալ սեռական կյանքից կախվածությունը զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը՝ զույգընկերոջ հետ ապրելու իրական սեռական կյանքով::Սոցիալական մեդիան երկրորդ հիմնական պատճառն է, որով մարդիկ հնարավոր է շեղվեն իրենց իրական կյանքից:Եթե ավելի վաղ հետազոտողները ապացուցում էին, որ ննջասենյակում տեղադրված հեռուստացույցը զգալիորեն նվազեցնում է սեռական ակտիվությունը, ապա այժմ Facebook- ը, Twitter- ը և Instagram- ը դարձել են ավելի ազդեցիկ գործոն:Եթե վիրտուալ սեռական կյանքը լիովին փոխարինում և դուրս է մղում իրական կյանքում ռեալ մարդկային շփումներին և փոխհարաբերություններին, ապա առաջանում է զույգերի միջև սեքսուալ աններդաշնակություն, խանգարվում է ամուսնական հարմոնիան: Ահա այս առումով անհրաժեշտություն կա կանխարգելել կամ առաջացած խնդիրների դեպքում դիմել մասնագետի՝ զույգի սեռական ներդաշնակությունը կարգավորելու համար: