Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աշխատանք եւ աշխատակից գտնելու դժվարին խնդրի մասին

Վերլուծական

Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը ոչ միայն եւ ոչ այնքան աշխատանք գտնելն է, որքան աշխատակից գտնելը։ Զարմանալի է չէ՞, բոլորը աշխատանք են փնտրում, բայց աշխատող չկա։ Ամիսներ շարունակ չի հաջողվում հաստիքներ համալրել, նոր թիմակից գտնել։ Իհարկե, շատերը կասեն, թե պատճառը գործատուն է կամ նրա առաջարկած պայմանները, բայց ոչ միշտ է դա այդպես։

Հիմա գործատուն առաջարկում է իքս գումար, իքս աշխատանքի դիմաց, իքս պայմաններով, պարտադիր չէ, որ այդ աշխատանքին անցնի մեծ պահանջներ ունեցող, սուպերպրոֆեսիոնալը, կարող է այդ հաստիքը լրացնել սկսնակ կամ միջին աշխատանքային ստաժով մեկը։ Ընդ որում՝ նախքան գործատուի առաջարկած պայմանները վատաբանելը՝ պետք է նկատի ունենալ, որ աշխատավարձը շուկայական է, պայմանները նորմալ, մարդկային, ընդունված, եւ որ ամենակարեւորն է՝ ոչ մեկ ձրի չի աշխատելու, այսինքն փորձաշրջան ասվածը վճարվելու է։ Հիմա դիմում են երիտասարդ, սկսնակ կամ միջին փորձով մասնագետներ, գալիս են մեկ օր, իսկ դրանից հետո անհետանում, այսինքն՝ նույնիսկ հարկ չեն համարում տեղեկացնել, որ չեն գալու, չեն պատասխանում զանգերի եւ այսպես շարունակ...։

Սա նոր աշխատանք փնտրող, նոր-նոր կարիերա անող երիտասարդի մասին է, նույնիսկ եթե նա երկրորդ օրը չանհետանար, կանհետանար 3-րդ կամ 4-րդ օրը, հետեւաբար՝ ով կցանկանա անպատասխանատու աշխատակից ունենալ կամ ինչ ապագա է սպասվում նրան, եթե մեկնարկն արդեն անպատասխանատվությամբ է։ Հիմա կարող է հենց առաջին օրը պայմանները, աշխատանքը նրան չեն գոհացրել, բայց ուր կորավ տարրական էթիկետը, պատասխանատվությունը տեղյակ պահելու կամ գեղեցիկ հրաժեշտ տալու։

Եւ կա նաեւ մյուս կողմը, երբ ավելի փորձառու մեկը դիմում է աշխատանքի համար եւ հասկանալով գործի բարդությունը, խնդիրները, միանգամից հայտնում, որ չի կարող անցնել աշխատանքի այս պահին, հետեւաբար ավելի լավ է այլ թեկածու գտնել։ Սա ավելի նախընտրելի եւ ճիշտ տարբերակ է։ Կա նաեւ երրորդ տարբերակը, որը, ի դեպ, երկկողմանի է, երբ աշխատանքի դիմողը դեռ ոչ ինքնակենսագրական է ուղարկել, ոչ այլ փաստաթղթեր, միանգամից պահանջում է հայտնել աշխատավարձի չափը։

Ի դեպ, այս առումով խնդիրը երկկողմանի է, աշխատավարձը չափը մեր գործատուների համար թիվ մեկ պետական գաղտնիքներից է, տեսնում ես հինգ էջանոց աշխատանքային հայտարարություններ՝ հարյուրավոր պահանջներով, տվյալներով եւ զրո ինֆորմացիա աշխատավարձի չափի մասին, սա, իսկապես, անարգանք է աշխատակցի հանդեպ։ Դեռ չենք խոսում մի 3-4 աշխատակցի աշխատանքը մեկի վրա բարդելու վերերկրային պահանջների մասին։ Իհարկե, զուտ գործատուի տեսանկյունից պարզ է, որ հաճախ դիմողների համար տարբեր աշխատանքային սանդղակներ են գործում՝ կախված փորձառությունից, այլ որակներից, բայց ամեն դեպքում այդ սանդղակն էլ առավելագույն եւ նվազագույն չափ ունի։ Դիցուք իքս գործատուի համար այդ սանդղակի վերին շեմը 200 հազար դրամն է, իսկ պոտեցիալ աշխատողը շատ ավելի շատ է ստանում դրանից եւ եթե իմանա առաջարկվող գումարը, հաստատապես չի դիմի այդ աշխատանքի համար։

Այնպես որ պետք է սովորել հենց սկզբից հարաբերությունները կառուցել ճիշտ, առողջ, անկեղծ, չտանջել ոչ գործատուին, ոչ աշխատակցին, դուրդ չի գալիս պայմանները, աշխատանքը, հարցրու հնարավոր փոփոխության մասին, հայտնիր պատճառը, կամ նախապես հայտնիր աշխատակցին մոտավոր աշխատավարձի բյուջեն, որ եւ ինքը ժամանակը խնայի՝ չդիմի, եւ դու խնայես՝ մեկ էլեկտրոնային նամակ քիչ ստանաս։ Հնարավոր է մի քիչ հնացած եւ ձանձրացնող հնչի, բայց իսկապես ամեն սերունդ տարբեր է՝ իր պահանջներով, պայմաններով, այսօր շատերը գերադասում են 20 հազար ավել ստանալ, աշխատել խանութում, քան աշխատել մասնագիտությամբ, սկսել զրոյից եւ գալ, հասնել իքս կետի։ Սա, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում, բայց այսօր քիչ կհանդիպես երիտասարդ, վառվռուն աչքերով, եռանդուն, աշխատասեր, ճարպիկ, պատասխանատու եւ պարտաճանաչ մասնագետի, ով ցանկանում է աշխատել, սովորել, կայանալ, աճել։

Բոլորը միանգամից ցանկանում են միլիոններ ստանալ առանց աշխատելու, առանց կայանալու՝ միանգամից թելադրելով իրենց պահանջները, բայց փոխարենը առաջարկելով ոչինչ։ Ահա թե ինչու գործատուները միշտ աշխատակից են փնտրում, իսկ բուհեր ավարտողներն էլ աշխատանք չեն գտնում կամ մասնագիտությամբ չեն աշխատում, որովհետեւ մասնագիտությամբ աշխատելու, կայանալու ճանապարհը դժվար է թվում։ Գործատու-աշխատակից բազմաբովանդակ եւ բազմատարր հարաբերությունների եւ խնդիրների մասին երկար կարելի է խոսել, սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր աշխատանք եւ աշխատող գտնելու «տառապանքներից»։

Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին ՇՄՆ-ն ահազանգ է ստացել
Արագածոտնում և Արմավիրում քննչական վարչության նոր պետեր են նշանակվել․ ՔԿ
Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™