Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Լուլուի մեղանչումը՝ առանց ապաշխարման. մեղավորը «ափաշկարա-գաղտնի» նկարահանողները եւ լայն ժպիտը մի խինդ, մի ուրախություն ներկայացնողներն են

Վերլուծական

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը 3 օր անց անդրադարձել է Եռաբլուր իր մասնակցությամբ տարածված եւ քննարկված տեսանյութին, որտեղ վերջինս շատ երջանիկ է, ծիծաղում է, ժպտում եւ այլն։ Բադալյանը գրել է. «Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։ Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։ Խորապես ցավում եմ կատարվածի համար։ Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»։

Նախ, նախկին լրագրող, հաղորդավարի համար արժե մի առանձին «լիկբեզ» անցկացնել, թե որն է համարվում գաղտնի նկարահանում։ Ամեն դեպքում՝ դժվար չէր ստատուս գրելուց առաջ մի հատ «թեթեւ» որոնում կատարել google-ում եւ պարզել, որ գաղտնի կարող է համարվել այն նկարահանումը, երբ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

Ավելին՝ պետք է հիասթափեցնենք պատգամավորին եւ հայտնենք, որ նույնիսկ վերոնշյալ դեպքում մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: Սա, ի դեպ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքից մի մեջբերում է, որը վերջերս փոփոխեցին Լուլուի գործընկերները։ Հիմա Եռաբլուր այցելած պատգամավորը որեւէ կերպ չէր կարող ակնկալել, որ իրեն չեն նկարի, հրապարակային վայր, հրապարակային միջոցառում, ամենուր լրագրողներ եւ տեսախցիկներ, դրա գաղտնին ո՞րն է։

Երկրորդ դրվագը, պատգամավորը նշում է, թե իրեն թույլ է տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, տեսանյութը տարածվել է եւ բոլորս ի վիճակի ենք գնահատել՝ դա մի թեթեւ ժպիտ էր, թե տեւական ժամանակ մի խինդ, մի ուրախություն։ Գուցե երջանկության առիթով կիսվեր պատգամավորը եւ մենք եւս երջանկանայինք այդ փաստից, դա ավելի ազնիվ կլիներ։ Չէ՞ որ շատ հնարավոր է հենց այդ պահին քաղաքապետը կամ այլ պաշտոնյաներ Լուլուին ներկայացնում էին պետական ազգափրկիչ ծրագրեր, բանակի համար նոր ձեռքբերվող զինտեխնիկա, եւ նա չէր կարողանում թաքցնել իր երջանկությունը, հուզմունքից ծիծաղում էր, դե ամեն մեկի մոտ հուզակային դրսեւորումները տարբեր են, անհատականության հարց է։

Երրորդ դրվագը, ի՞նչ է նշանակում, թե բա «ներողություն խնդրել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ»։ Այսինքն՝ Լուլուն ներողություն է խնդրում «աներես» լրատվամիջոցների, նրան քննադատող գործիչների, քաղաքացիների փոխարեն, որ համարձակվել են նկարահանել այդ տեսանյութը եւ տարածել, այսինքն՝ դեռ մի հատ էլ մենք ենք մանիպուլացնում, պատգամավորը Եռաբլուրում մի խինդ, մի ուրախություն է ապրում, իսկ դա նկարահանողները եւ տարածողները մանիպուլացնում են, հիմա սրա ի՞նչն էր մանիպուլյացիա եւ արդյոք պատգամավորը գիտի ինչ է մանիպուլյացիան։

Եւ այսպես, մանիպուլյացիան, իսկ այս դեպքում մեդիամանիպուլյացիան փոխկապակցված մեթոդների ամբողջություն է, որն ուղղված է հասարակության մեջ կոնկրետ կարծիք, արձագանք կամ տեսակետ ձևավորելուն, այն կարող է իրականացվել ապատեղեկատվություն տարածելով, բացահայտ կամ ոչ բացահայտ խաբեությամբ, փաստերը կեղծելով, մասնակի ներկայացնելով, անհիմն պնդումներով, ուշադրություն շեղելով, խոսքը կոնտեքստից կտրելով եւ տասնյակ այլ մեթոդներով։ Բայց վստահաբար այս պարագայում լրատվամիջոցները ընդամենը տեսանկարահանել եւ տարածել են տեսանյութը, որտեղ պատգամավորը շատ երջանիկ եւ ուրախ է։

Հիմա կամ Լուլուն պետք էր ընդամենը ներողություն խնդրել հանրությունից հենց հունվարի 28-ին, ընդ որում ամեն ինչ աներ երկրային եւ երկնային ներման արժանանալու համար եւ որեւէ արդարացում, մեղադրանք չներկայացներ ոչ մեկին։ Կամ էլ պետք է Լուլուն բացահայտեր իր երջանկության աղբյուրը Եռաբլուրում, գուցե մենք շնորհակալ լինեինք լավ լուրի համար եւ կիսեինք նրա ուրախությունը՝ հաշվի չառնելով, թե որտեղ եւ ինչ առիթով էր դա արտահայտվել։ Իսկ առայժմ քանի դեռ պատգամավորը չի գիտակցում ինչի է քննադատության ենթարկվել, անիմաստ է նրան գաղտնի-ոչ գաղտնի, մանիպուլյացիա եւ իրականություն բացատրել, նրա համար տեսախցիկներից դուրս ամեն ինչ բնական եւ բարոյական է, քանի որ ոչ մեկ չի տեսել, իմացել կամ հանրայնացրել, հակառակ դեպքում՝ մեղավոր են դրանք նկարողներն ու տարածողները, ոչ թե գործող անձինք։

Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ
Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ». Հայտարարություն
Ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել
Հրդեհ Արզական գյուղում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™