Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ է սպասվում նախագահի հրաժարականի մասին հրապարակումից հետո. երբ, ինչպես եւ ում կարող են նախագահ ընտրվել

Վերլուծական

Ինչպես հայտնի է, այսօր լրացել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր հրաժարականի մասին դիմումը հետ վերցնելու ժամկետը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Այսինքն՝ այսօր կամ վաղը արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից համապատասխան արձանագրություն կկազմվի եւ կհրապարակվի։

Ի՞նչ է սպասվում հրաժարականի հրապարակումից հետո

ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը, ըստ որի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Այսինքն՝ Սիմոնյանը ավտոմատ կդառնա ՀՀ նախագահ։

Հարց է առաջանում՝ իսկ ով կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը: ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետեւաբար մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը»

Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով և միայն մեկ անգամ կարող է ընտրվել։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Նախագահի թեկնածուների դեռեւս պաշտոնապես հաստատված անուններ չկան, մինչեւ երեկ քննարկվում էր, որ իշխող քաղաքական ուժը առաջադրելու է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, երեկ արդեն նոր անուն շրջանառվեց, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի վրա, քանի որ Հարությունյանի մասով թիմում միանշանակ վերաբերմունք չկար։ Ընդդիմությունը դեռ չի հայտարարել թեկնածու առաջադրելու մասին։

Ե՞րբ եւ ինչպե՞ս կկատարվի նախագահի ընտրությունը

Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով Հայաստանի հաջորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։

Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25~81»:Այսինքն՝ առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող, քանի որ ՔՊ-ն ընդամենը 71 պատգամավոր ունի։ Սահմանադրությամբ նախատեսվում է նաեւ երկրորդ եւ երրորդ փուլ։ Երկրորդ և երրորդ փուլերի համար ավելի պակաս քվե է անհրաժեշտ՝ 65 և 54 ձայն, երկրորդ փուլում իշխող թիմը արդեն միայնակ կարող է իր առաջադրած թեկնածուին նախագահ ընտրել, ինչը վարչապետը չէր բացառել։

«Սահմանադրությամբ կարգավորված է, այստեղ ճգնաժամային իրավիճակի ռիսկեր չունենք: Կա նախագահի ընտրության առաջին փուլ, երկրորդ փուլ եւ անգամ երրորդ փուլ, եթե առաջին երկու փուլերում նախագահ չի ընտրվում: Հետեւաբար ՔՊ-ն ի վիճակի է ընտրել ՀՀ նախագահ առնվազն երկրորդ փուլում»,-իր վերջին ասուլիսին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™