Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները
Հասարակություն
Ավարտական փուլում են Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձոր քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Կենտրոնը, որն սպասարկելու է համայնքի շուրջ 16000 շահառուի, գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով՝ ապահովելով սոցիալական ծառայությունների հասցեական և արագ մատուցում: