Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Միջազգային խճանկար
Ճապոնիայում Սակուրա-ձիմա հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արձակել Կյուսյու կղզու վրա։ Այս մասին հայտնում է The National-ը։
Հրաբուխը գտնվում է Կագոսիմա քաղաքի մոտ, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ։ Իր պայթյունային ներուժի պատճառով հրաբուխը համարվում է շատ վտանգավոր։ Մասնագետները հետևում են հրաբխի ակտիվությանը։
Նշենք, որ Սակուրա-ձիմայի խոշորագույն ժայթքումները տեղի են ունեցել 1471-1476 թթ միջև ընկած ժամանակահատվածում և 1914 թվականին։