Իրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները Թուրքիա
Միջազգային խճանկար
Իրանը Իսլամական Հանրապետությունը վերսկսում է բնական գազի մատակարարումները Թուրքիա: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
«Գյուրբուլակ-Աղրի կետով մեր երկիր բնական գազի մատակարարումները չեն կարող իրականացվել իրանական կողմի գազատրանսպորտային համակարգում անսարքության պատճառով։ Այժմ դրանք սկսվել են սահմանափակ քանակությամբ՝ փորձնական նպատակներով»,– հայտնել են թուրքական նավթագազային Botas ընկերությունից։