Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան
Քաղաքական
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ որ հայ-թուրքական այս տեսակի և որակի բանակցությունները ևս մի կապիտուլիացիա են ենթադրում, այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների ֆրոնտում։
ArmDaily.am-ը հետաքրքրվեց Սարսգսյանից, թե ինչու է հանգել այդ կարծիքին։
- Պարոն Սարգսյան ի՞նչն է Ձեզ ստիպել գալ այդ եզրահանգմանը։
- Դե վերջին պրոցեսները բնականաբար։
- Չավուշօղլու հայտարարությո՞ւնը։
- Ընդհանրապես բանակցություններ կոչվածը և ամբողջ պրոցեսը։
- Իշխանությունն ասում է, որ առանց նախապայմաններ են բանակցում։
- Որովհետև նախապայմաններն արդեն բավարարված են, երկու հիմնական թուրքական նախապայմանները բավարարված են, երկրորդային նախապայմաններն էլ շատ շուտով կբավարարվեն։ Ես կարծում եմ, որ իրականում նախապայման չլինելը, դա ընդհամենը միֆ է։
- Իսկ կապիտուլացիա ասելով ի՞նչ հասկանանք, ՀՀ սուվերեն տարածքները Թուրքիայի տիրապետության տա՞կ։
- Չէ, այստեղ խոսքը այդ կապիտուլիացիայի մասին չի գնում, այստեղ խոսքը բանակցությունների արդյունքում ձևավորված իրողությունների մասին է, որոնք ըստ էության կապիտուլացիա են, որովհետև մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ և գնում ենք այլ օրակարգով, ինչն իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա։
Սեդա Մակարյան