Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40 –ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում: