Ինչ է կապիկի ծաղիկը և ինչպես է պետք կանխարգելել այն Ինչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մենք գնում ենք զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,

Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով:

Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման:

Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն  այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։

2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով:

Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: 

Սիրելի հայրենակիցներ,

Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:

Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:   

Աստված պահապան Հայոց բանակին»:

Պարտավոր ենք արագ հաղթահարել 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները և պահել աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արմեն Ռուստամյան
Ինչ է կապիկի ծաղիկը և ինչպես է պետք կանխարգելել այն
Գազամատակարարման անջատումներ Երևանում և մարզերում
Ինչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը
Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան
Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 6-9 աստիճանով
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում
Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում
Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել․ սպասվում է եռակողմ հանդիպում
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած ՀՀ քաղաքացուն․ ԱՀ ԱԻՊԾ
Նիկոլական միկրոֆաունան անհանգստացել է իմ երեկվա գրառումից․ Արթուր Ղազինյան
Արարատում Mercedes–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի (լուսանկարներ)
Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս ու դիրքեր
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Երեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ Արման Թաթոյան
Ֆրանսիայի հրապարակում այսօր կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը. Իշխան Սաղաթելյան
Արարատի մարզում մոտ 600 մետր ձորը գլորված УАЗ-ի 4 վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է
Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է
Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում․ Իոաննիսյան
Օրվա աստղագուշակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ Վահագն Ալեքսանյան
Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին
Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 հասցե
Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Ռուսաստանի ելույթի ժամանակ 5 երկրի ներկայացուցիչներ լքել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի դահլիճը
Շվեյցարիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը
Նորաշենում ավտոմեքենա է այրվել
Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում
Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի
Իտալիայի ԱԳ նախարարը «պարենային» պատերազմներ է կանխատեսել
Ավստրալիայի գործող վարչապետը շնորհավորել է մրցակցին
Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան
Կես միլիարդ դոլար եկամուտ` զբոսաշրջիկների այցելություններից
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում 30 հազարից ավել ցուցանմուշներ կան. մարզպետն այցելելէ թանգարան
ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու 25 պաշտոնյաների մուտքը երկիր
Օրվա կադր
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» շարժման հանրահավաքին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™