Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը. Գերագույն Ռադայի խորհրդական  Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին  Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ) Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին  Խաչատուրովին որևէ կերպ չեն կարող հետ պահել իր նպատակներից. Միհրան Պողոսյան  Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

Հասարակություն

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին:
Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:
Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:

Ի թիվս այլ կետերի,

Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։

Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։

Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին:

Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:

Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը:

Սուրեն Պապիկյանը պարգեւատրել է 3-րդ բանակային զորամիավորման առավել աչքի ընկած զինծառայողներին
44-օրյա պատերազմը գծագրվել է ԱՄՆ-ի կառույցներում. Վազգեն Պետրոսյան
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերին․ Մհեր Գրիգորյան
ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ
Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահի տիկնոջ հետ հանդիպմանը նշել է, որ իր գործունեության հիմքում է առողջ ապրելակերպի և հասարակության կայուն զարգացման քարոզը
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում ձյուն է տեղում
Ինչո՞ւ է չեղարկվել «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը
Նախագահ Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Դիմադրությունը» Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրում
Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Այսօր հանրահավաք չի լինելու. Լևոն Քոչարյան
Աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտին առնչվող օրինագծերի մշակման թեմայով
Պարգևատրումները տրվում են բացառապես կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությանը համապատասխան. Ոստիկանություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վազգեն Պետրոսյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Վարչապետն ընդունել է Լիտվայի նախագահին
ՄԻՊ-ն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրներին
Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան
Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին
Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը
ՀՀ նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ Լիտվայի նախագահի և նրա տիկնոջ
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Մայիսյան ձյուն. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լիտվայի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը
Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
Շենգավիթի ոստիկանության մոտ բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel. կա 1 զոհ
Բարոնուհի Քոքսը բրիտանական իշխանություններին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախում հանցագործություններ կատարելու համար 
«Առանց Նիկոլ Հայաստան լինելու է». ակցիայի մասնակիցը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
«Դիմադրության» երթը դեպի Մատենադարան, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը. Ուղիղ
Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ
Ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված. Շիրակի մարզպետ
Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ. Համբարձում Մաթևոսյան
«Նիկոլ դավաճան»․ ինչպես «Դիմադրություն»-ը դիմավորեց Հայաստանի և Լիտվայի նախագահներին
Հայաստանը Համաշխարհային գիմնազիադայիում արդեն 3 մեդալ է նվաճել
Հուշագիր՝ Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգման և վերականգնման մասին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին կարմիր «զոնտիկավորներին»
Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը
Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում. Ստեփան Դանիելյան
«Ամոթ...Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց
Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը  
Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ
Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Որպես անհետ կորած որոնվող Անդրանիկ Ղուկասյանը հայտնաբերվել է
Արմավիրի մարզում բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն. կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™