Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, դիվանագետ Էդգար Ղազարյանն ասաց, որ Արմեն Սարգսյանն իր կարծիքով հրաժարական չի ներկայացրել, այլ փախել է երկրից և իր փախուստն ու չվերադառնալու հանգամանքը ձևակերպել է հրաժարականի տեսքով։ Դիվանագետը նշում է, որ հրաժարականը եղել է պլանավորված և համաձայնեցված։
Ղազարյանը հակված չէ հավատալ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը հրաժարականի մասին տեղեկացել է դրա հրապարակումից 3.5 ժամ առաջ և որակում է դա հերթական ստերից մեկը։
Անդրադառնալով ընդդիմությանը, Ղազարյանը նշեց, որ նախագահի թեկնածու չառաջադրելով իրենք իրենց դուրս են թողնում այս գրոծընթացից։
Էդգար Ղազարյանը շեշտում է, որ Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, որպեսզի հեռացվեն այն սահմանադրական փոփոխությունները, որոնք որ պետք է խոչընդոտեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու թուրք-հայկական հարաբերությունները այսպես կոչված կարգավորման ճանապարհին։
«Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել Սահմանարդությունը, բայց իրեն մտահոգում է ոչ Մարդու իրավունքների բաժինն է իրեն անհանգստացնում, ոչ կառավարման համակարգի մոդելը, ոչ դատական համակարգի մոդելը, իրեն ու Իլհամ Ալիևին անհանգստացնողը դա Սահմանադրության նախաբանն է, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին առաջին անգամ խոսել է Իլհամ Ալիևը՝ 2021 թվականի ապրիլին՝ ասելով, որ հայերը պետք է փոխեն իրենց սահմանադրությունը։ Իսկ ինչն է անհնագստացնում Ալիև և ՆԻկոլ Փաշինյան տանդեմին՝ դա սահմանադրության նախաբանն է, որը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, իսկ այնտեղ հստակ ամրագրված է, որ մեր պետությունը ստեղծվում է հիմնվելով Գերագույն խորհրդի և Ղարաբաղի Ազգային խորհրդի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման վրա, բացի դրանից Անկախության հռչակագրում հստակ ամրագրված է, որ Հայաստանը հետևողական պայքար է տանելու օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ։ Այս դրույթները էապես խանգարում են Նիկոլ Փաշինյանին և իրավական իմաստով արգելք են հանդիսանում, որովհետև այս իրավական ռեժիմով, այս սահմանադրությամբ, ցանկացած այսպիսի համաձայնագրեր կստացվեն Սահմանադրությանը հակասող՝ դրա համար Սահամանադրությունից միակ բանը, որ հանվելու է՝ դա Անկախության հռչակագիրն է»,-ասաց Ղազարյանը։
Նա նշեց, եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ նշանակում է գործող Հայաստանի Հանրապետությունը վերանում է ու պետք է ստեղծվի նոր հանրապետություն և այս ժամանակահատվածը վակումային իրավական հիմք է տալիս Արդբեջանին՝ զավթել Հայաստանի ցանկացած տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։