Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Տնտեսություն
Էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է։ Նշենք, որ «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50-ից 80 %-ով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բարսեղյանն, անդրադառնալով Քերոբյանի ներկայացրած տվյալներին, ասաց, որ դա նախարարի հերթական stand-up-ն էր, իսկ նախարարի հնչեցրած թվերը միայն Երևանի Կենտրոնում իրականացրած ստուգումների արդյունքներն են եղել։
«Խորհուրդ եմ տալիս՝ մյուս անգամ թիվ հնչեցնելուց, պատրաստված հնչեցնել այդ թվերը, որպեսզի չհայտնվեն անհասականալի իրավիճակներում։ Երբ ես ասում եմ, որ 50-80 տոկոս կորուստ ունենք, ես պատրաստ եմ դա հիմնավորել։ Ես իրական թվեր եմ հնչեցնում, և այդ թվերը վերաբերում են այն տեղերին, որտեղ շատ խիստ վերահսկողություն է եղել։ Եթե պարոն Քերոբյանը ուզում է 50-80 տոկոս անկում լինի ամբողջ բնագավառում, ապա նա կարող է հորդորել Ոստիկանությանը և Տեսչական մարմնին ամբողջ ՀՀ-ում ուժեղացնել ստուգումները, որպեսզի ամբողջ տնտեսությունը այս մասով վարի գնա»,- ասաց Բարսեղյանը։
Նա հայտարարեց, որ Վահան Քերոբյանի պես ամբողջ կառավարության վարկանիշը ավելի շատ վնաս տվող նախարար չի եղել ամբողջ պատմության մեջ։
«Հերթական իր հայտարարությունը գնահատում է հերթական կատակ, որովհետև ինքը դիտարկում է ամբողջ Հանրապետության թիվը և ՀԴՄ-ներով արտացոլված թիվը։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանարապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոնում գտնվող բոլորիս հայտնի ռեստորանների շրջանառությունը, որտեղ և իրականացվել են ստուգումներ, և որտեղ կա անկումը։ Այդ անկումը 50-80 տոկոս է։
Քերոբյանը գլուխ է գովում, որ թվերին լավ է տիրապետում, բայց թիվ հնչեցնելուց պետք է պատկերացնի, թե որ թիվն է հնչեցնում։ Ուղղակի հակադարձի՝ հակադարձելու համար շատ պերսպեկտիվա չունեցող գործողություն է»,- ասաց Բարսեղյանը։
Քերոբյանը նաև հայտարարեց, որ ռեստորանների շրջանառության անկման պատճառը կովիդով վարակվածության բարձր ցուցանիշն է, երբ մարդիկ, չնայած պատվաստված լինելուն, տանից դուրս չեն գալիս։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Բարսեղյանն ասաց, որ պետք է չընկնել հիպոթեզաների դաշտ։
«Ես կարող եմ թվերով հակադարձել, որ ռեստորան այցելուների 80 տոկոսը չունի QR կոդ և պատվաստված չի։ 6 մլդ դրամ ծախսելով պատվաստանյութերի վրա՝ Առողջապահության նախարարությունը պատվաստել է Պարսկաստանի և այլ երկրների քաղաքացիներին։ Սրա մասին ավելի լավ է մտածեն պատասխանատուները, քան փորձեն ինձ հակադարձել»,- ասաց Բարսեղյանը։