Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան
Քաղաքական
Հովիկ Աղազարյանն այս պահին Արարատի մարզում մասնակցում է Հայոց բանակ 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
- Պարոն Աղազարյան, վաղը հունվարի 28-ն է, Հայոց բանակի 30-ամյակն է, Դուք և Ձեր կուսակից ընկերները որևէ միջոցառման մասնակցելո՞ւ եք։
- Ես հիմա եկել եմ մեր մարզ՝ Արարատի մարզ, էդ միջոցառմանը մասնակցելու համար, որը սկսվելու է ժամը 3-ին։
- Իսկ վաղը Եռաբլուր այցելություն լինելո՞ւ է, եթե այո, ապա ովքեր են այցելելու ՔՊ-ից։
- Չեմ կարող ասել, տեղյակ կպահեն մեզ խմբակցության ղեկավարությունը Եռաբլուրի ժամի հետ կապված, բայց թե ինչ միջոցառումներ է լինելու վաղը՝ էդ ես տեղյակ չեմ։
- Բայց ամեն դեպքում Եռաբլուր այց լինելո՞ւ է, ամեն տարի եղել է, վարչապետն է գնացել, այս տարի քովիդով է վարակվել, ձեր խմբակցությունից այլ մարդիկ չե՞ն լինելու։
- Չեմ կարող ասել, ես հաստատ գնալու եմ անկախ ամեն ինչից, բայց մինչև երեկո դեռ երևի թե կստանանք խմբակցության կողմից առաջարկություն, թե երբ ու ոնց բոլորս միասին գնանք, դեռ չկա այդպիսի բան, բայց որ գնալու ենք՝ անկասկած։
- Պարոն Աղազարյան Դուք մասնակցել եք Սուրեն Պապիկյանի հարսանիքին, այդ հարսանիքի հյուրերից մի քանիսը քովիդով են վարակվել։ Տեղեկություն ունե՞ք՝ բացի Նիկոլ Փաշինյանից և ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաներից, այլ վարակվածներ կա՞ն։
- Անկեղծ ասած տեղյակ չեմ, բայց հո միանշանակ չի, որ հարսանիքից է։
- Իհարկե միանշանակ չի, բայց տրամաբանորեն վարակվածները Պապիկյանի հարսանյաց հանդիսության հյուրերից էին։
- Հա, երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդն էլ է Աղաջանյան վարակվել, էլ որևէ մեկին չգիտեմ։
Սեդա Մակարյան