Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ
Քաղաքական
Վաղը հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի 30 ամյակը, իսկ ՀՀ-ում երկուսը կարևորագույն պաշտոնյաները բացակա են։ Հանրապետության նախագահը հրաժարական է ներկայացրել, իսկ վարչապետը՝ մեկուսացած է քովիդի պատճառով։ Ստացվում է, որ ամենամյա այցերը Եռաբլուր և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ գլխավոր պաշտոնյաներ գուցե չլինեն։
Չեն լինի նաև զիված ուժերի կազմավորման 30 ամյակին նվիրված ընդունելություններ, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
ArmDaily.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։
- Պարոն Նահապետյան երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է քովիդով, իսկ Արմեն Սարգսյանն էլ օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել։ Ստացվում է, որ հունվարի 28-ին երկու կարևոր պաշտոնյաները ներկա չեն լինելու որևէ արարողության։ Ինչպե՞ս ստացվեց, որ միաժամանակ այդ պաշտոնյաները բացակա են լինելու վաղը։
- Շատ ճիշտ եք նկատել։ Փաշինյանը վարակվել է այնպես, ինչպես Մոսկվա գնալուց առաջ հիվանդացավ։ Սկզբունքորեն իրենք խուսանավում են ցանկացած միջոցառումից, որը մեր պետականության կայացման, մեր բազկի ուժի, մեր հաղթանակի, մեր հայրենիքի մի մասը ազատագրելու հետ ուղղակիորեն առնչություն ունի, որովհետև իրենք այդ պահին հակառակ ճամբարում են։ Այսինքն իրենք այն մարդիկ են, նույն Սուրեն Պապիկյանը, նույնը Նիկոլ Փաշինյանը և ընկերությունը, որոնց մոտ չորս տարվա կառավարման ընթացքում մենք կորցրին այն, ինչ ձեռք էինք բերել 1991 թվականից մեր ընկերների, մեր զավակների, մեր ժողովրդի տառապանքի, համբերության և արյան գնով, իրենք նրանք են, ովքեր այդ ամենը կորցրին։ Հետևաբար լավագույն դեպքում, եթե ինքը պետք է գնար Եռաբլուր, ապա կգնար առավոտյան ժամը 6-ին, ինչպես նախորդ անգամ, մի քանի հարյուր թիկհանապհներով, տասնյակ զրահապատ մեքենաներով։ Սա է մեր իրականությունը և մեր բանակի կայացման մեջ 0 ներդրում, 0 լումա ունեցող անձիք բնականբար գալով իշխանության՝ ամբողջովին Հայաստան պետության ձեռքից խլեցին երկու կարևորագույն գործոն, դա Հայաստանի և Արցախի զինված ուժերն էին և Արցախ պետությունն իր կայացած ինստիտուտներով, իր վարչատարածքային միավորներով։ Այդ երկու կարևոր գործոնը, որը հայության ապագայի համար անկյունաքար էր, այն ապառաժն էր, որի վրա մենք մեր ապագան պետք է կերտեինք՝ էս մարդկանց կառավարման հետևանքով մենք կորցրեցինք։
- Պարոն Նահապետյան, արդյոք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների բացակա լինելը Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջը չի եղել։
- Դժվարանում եմ ասել, բայց ես հիմա կարող եմ Ձեր ասածի համատեքստում գնահատական տալ։ Ղազախստանում հայտնի դեպքերից հետո հայ-ադրբեջանական սահմանում եղավ սադրանքը, հայկական կողմը ըստ արժանավույն պատասխանեց, այնպես, ինչպես հին իշխանությունների օրոք և դա ես շատ լավ գիտեմ մենք ինչպես էինք պատասխանում, որովհետև վեցը տարի ես երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն եմ եղել։ Ըստ արժանավույն պատասխանեցինք, և ադրբեջանցիները «իրենց տեղը իմացան»։ Հիմա ես դա ուղղակիորեն կապում եմ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, թուրքական և մեծբրիտանական ճնշումը թուլանալու, որվոհետև էդ հեղաշրջման իրական շահառուները Ղազախստանում՝ Թուրքիան էր։ Որից հետո Ադրբեջանի նախագահը սկսեց հիստերիկ կեցվածքով հոխորտալ, որ Սևանը, Սյունիքը, Երևանն իրենցն է, անգամ զուգահեռներ է տանում, որ 1919-ին իրենցն է եղել, հետո հայերը օկուպացրել են և այլն։ Եվ երեկ Հեյդար Ալիևը տրամադրությանը հակառակ կեցվածք ընդունեց՝ ասելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները բավականին լավացել են, Զանգեզուրի միջանցքի համար հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, մեր կողմից գնում է աշխատանքներ ավտոմայրուղի և երկաթգծի շինարարության հետ կապված, հայկական կողմը ևս պատրաստ է շինարարություններ անել, ճանապարհներ, մայրուղիներ, երգաթգիծ և այլն։ Եթե չեմ սխալվում մի քանի օր առաջ Ադրբեջանում էր գտնվում Իրանի իսլամական հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի գործառույթների մեջ մասնավորապես ճանապարհաշինարարությունն էր մտնում։ Ասածս ինչ է, միջանքը կարգավիճակ ունեցող տարածք է, դա որևիցե առնչություն չունի գնահատման առումով ոչ ճանապարհի, ոչ էլ երկաթգծի հետ, դա երկրորդ կամ երրորդ պետության որոշակի պետական ինստիտուտների ներկայություն է այլ պետության տարածքում որոշակի իրավասություններով։ Այնպես, ինչպես օրինակ Բերձորում՝ Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորումները, նրանք ունեն կարգավիճակ և իրականացնում են ինչ-որ գործառույթներ։ Երբ Ալիևը ասում է միջանցք, հասկանում է, և այդպես էլ կա, իր կամ Թուրքիայի կամ միասին՝ ՀՀ-ում ինչ-ինչ կառույցներ, լինի ուժային, լինի սահմանապահ ուժեր, լինի անվտանգության, լինի մաքսային, բայց իր պետության ներկայացուցիչները ՀՀ-ում ունենային որոշակի իրավասություններ, միջանցքը դա է, բայց Ալիևն ինքն իրեն հերքեց, այն առումով, որ ասեց՝ հայկական կողմը միջանցքի համաձայնություն տվել է, այսինքն այստեղից արձանագրենք, որ ոչ նոյեմբերի 9-ի, ոչ հունվարի 11-ի հայտնի հայտարարություններում նշված կետերում միջանցքի մասին բացառապես որևիցե խոսակցություն չկա։ Ուստի Ալիևը փոխել է իր մարտավարությունը, այսինքն այն հոխորտանքին հաջորդում է կառուցողական աշխատանքային հարաբերություններ, այս իրականության մեջ, Դուք, որ ասում եք Ադրբեջանը կարո՞ղ է պարտադրել՝ կարծում եմ ոչ։ Եթե որոշակի սիրո հորդորի խնդիր լինի, ապա հայկական կողմին կարող է անել ՌԴ համապատասխան կառույցները։
- Այդ դեպքում մեր պաշտոնյաները մեր ամենակարևոր տոնը արհամարհու՞մ են։
- Չեմ ուզում խիստ ասել, ես ինքս զինվորական եմ եղել և իմ կյանքի լավագույն տարիները, իմաստային ժամանակաշրջանը անցել է բանակում։ Հիմա, եթե մարդը սկզբունքորեն վախենում է, ժողովրդական խոսք կա, ասում է՝ երկու վախը մեկ մահ է, մարդիկ վախենում է իր ժողովրդի հետ, պատերազմ անցած մեր երկրապահների հետ, վախենում է վերջին պատերազմում մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած զինծառայողների հետ հանդիպումից, ովքեր գալու են իրենց ընկերների գերեզմաններին, գալու են հիշատակի տուրք տալու, խոնրահվելու, գալու են ուխտելու, որ կորցրածը հետ են բերելու։ Հիմա Փաշինյան Նիկոլը գա ի՞նչ անի, նա առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ու ճողոպրի այդ տարածքից, որովհետև ինքն այդ տարածքի հետ բացարձակապես որևիցե առնչություն ու կապ չունի՝ ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ հոգևոր։
Սեդա Մակարյան