Դադարեցվել է Երևանի Հաղթանակ թաղամասի որոշ փողոցների գազամատակարարումը
Հասարակություն
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 26-ին ժամը 18:15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-րդ 8-րդ 11-րդ փողոցներով պարփակված հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: