28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը
ՏեսանյութՀունվարի 22-ից հանրային սննդի կետեր, մշակութային հաստատություններ և ծառայության ոլորտի օբյեկտներ մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք։ Նման սահմանափակումների նպատակը կանխել արագ տարածվող «օմիկրոն» շտամը և կորոնավիրուսի ամեն ալիքի դեպքում առողջապահական համակարգի գերծանրաբեռնում է։ Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ 200-մինչև 500 հազար դրամով։
ArmDaily.am-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2022 թվականի հունվարի 25-ի դրությամբ իրականացվել է 28 ստուգայց միայն հունվարի 22-ի սահմանափակման հետ կապված։ Ստուգայցերի արդյունքում 2 խախտում է արձանագրվել։
Հունվարի 1-ից սկսած էլ տեսչական մարմինը իրականացրել է 3761 ստուգայց, բացահայտվել է 104 խախտում։