«Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Սոցցանցերի քրոնիկոն
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
Ակտիվ ֆեյսուքահայությունը արդեն քննարկում է այս թեման, սրամտում, ինչպես նաև գնահատականներ հնչեցնում։