Ամոթ չի լինի ասել, որ Փաշինյանը շատ փոքր մարդ է Կովկասում խաղաղաբեր լինելու համար.Դավիթ Կարապետյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ավելի շատ հակված է կարծել, որ դա պայմանավորված է այս իշխանությունների հետ ներքին որոշակի խժդժությունների ու անհամաձայնությունների հետ՝ ընդհուպ մինչև սահմանադրական բարեփոխումների և այլնի հետ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին, Կարապետյանը նշեց, որ գալիս ենք մի համոզման, որ ինչպես ժողովուրդն է ասում, որ Սահմանադրությունն ինչպես կարվեց Սերժ Սարգսյանի համար, հագավ ու սազեց Նիկոլ Փաշինյանին և չի ուզում հանել, որովհետև շատ հարմար է։ «Փաստն այն է, որ նա դրանով փակեց բոլորիս բերանները՝ Սահմանադրական բարեփոխումների և կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու։ Խոսեց բարիդրացիական ազնիվ հարաբերությունների հաստատման ցանկությունների մասին երկու հարևանների հետ և հայ-թուրքական հարաբերությունների մասով և հայ ադրբեջանական՝ ընդհուպ մինչև խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այդ թվում նաև շատ կարևոր, նուրբ հարցին շատ անկեղծ պատասխանեց, որ Արցախը ոչ միայն հայկական է, այլև նաև ադրբեջանական է»,-ասաց Կարապետյանը։
Միջազգայնագետը նշում է, որ Փաշինյանի մոտ կա մի ձևակերպված միտք, որ ինքն է այն ֆիգուրը, ով տարածաշրջանում խաղաղություն է բերելու։ «Բայց ամոթ չի լինի ասել և ցենզուրայի մեջ է, եթե ասեմ, որ ինքը շատ փոքր մարդ է, որ կարողանա Կովկասյան տարածաշրջանում խաղաբերը լինի, որին պատիվ կտրվի լուծել 30 տարուց ավել այս հակամարտությունը, որը որ հանգուցալուծումը այսպես, թե այնպես չի գտնում տարիների ընթացքում, թեկուզև ռազմական լուծումը, որովհետև շատերս ենք հասկանւոմ, որ այս հարցը դեռևս ռազմական լուծման հավանականություն ունի»,-ասաց վերջինս։
Նա շեշտեց, որ չխոսվեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միսիայի մասին, որ նրանք պետք է ժամանեն Արցախ՝ տեղում հարցերի լուծումները գտնելու համար։ Փորձագետը նշում է, որ Ուկրաինա-Ռուսաստան լարված փոխհարաբերություններում կհաղթի դիվանագիտությունն ամենայն հավանականությամբ և պատերազմի սցենարը շատ հավանական չի համարում, բացի այդ վստահ է, որ Ուկարինայի դեմ պատերազմում Հայաստանը պարտավորված է լինելու մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին, իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման պարագայում Ռուսաստանը կստիպի Ադրբեջանին հասկանալ, որ իրեն այլ ճակատում լարվածություն պետք չէ, իսկ Թուրքիային այս պահին ավելորդ լարվածություն մեր տարածաշրջանում պետք չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։