Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը. Գերագույն Ռադայի խորհրդական  Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան

Հասարակություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ՀՀ-ում կրթության որակին, պնդել է, որ ՀՀ-ում ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ եւ պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է։ Անդրեասյանի հայտարարության, դրա պատճառների, հետեւանքների եւ լուծման ուղիների մասին ArmDaily.am-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, Ժաննա Անդրեասյանը երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց, որ ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ։ Այս պնդման հետ համաձա՞յն եք, թե ոչ, եթե անգամ նման բան կա՝ արժե՞ր, որ ԿԳՄՍ փոխնախարարը ԱԺ ամբիոնից հայտարարի այդ մասին, դա արդյոք նաեւ նրա թերացումը չէ։

-Դա նորություն չի, դրա մասին հայտնի էր դեռ 2017 թվականին։ Ինքս «Երկիր Մեդիայով» 2017-ին խոսել եմ այդ մասին։ Մենք այդ մասին գիտեինք արդեն 2016-2017 թվականներից։ Սա նորություն չէ Հայաստանի համար, ուղղակի հետո դա արտացոլվեց համաշխարհային բանկի զեկույցում ու տարածվեց։ Իհարկե, պետք է, որովհետև այստեղ մենք չենք խոսում այն մասին, որ 2018 թվականից հետո նոր թիրախներ էր սահմանել։ Օրինակ 2021 թվականին մաթեմատիկայից ու հայոց լեզու առարկաների քննության միջին միավորը պետք է դառնար 15, սա այս Կառավարության որոշումն է եղել, բայց, ցավոք սրտի, մաթեմատիկայի պարագայում նույնիսկ իջավ միջին թվանշանը, 11 էր, հիմա 10.5-ի կարգի։ Մյուսն այն է, որ  սահմանված էր, որ 2019 թվականին, երբ Հայաստանը մասնակցի Teams հերթական ստուգատեսին, ունենալու էինք 500 միավորի արդյունք, խոսքը վերաբերում է մաթեմատիկային  ու բնագիտությանը։ Իրականում հաջողվեց, բայց կարծեմ մաթեմատիկայի արդյունքները շարունակվում են մնալ ցածր։ Եվ իհարկե նաև սահմանված  էր, որ պետք է մասնակցենք Պիզա միջազգային ստուգատեսին 2021 թվականին, բայց չենք մասնակցել։ Գիտե՞ք ինչն է խնդիրը, այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք։

-Տեսեք, Ժաննա Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էին ստանալ շուրջ 9 տարում, սա հնարավո՞ր տարբերակ է։ Ինչպես նաև նշեց, որ կրթությունը, որը տալիս ենք երեխաներին, լավը չի, սա ինչպե՞ս եք մեկնաբանում։

-Ասվեց, որ մենք 12 տարում երեխաներին տալիս ենք 9 տարվա գիտելիք, այսինքն էն, ինչը որ պետքա սովորեցնեինք 9 տարում, սովորեցնում ենք 12 տարում, այսինքն 3 տարի կորցնում է երեխան, դա նկատի ուներ։ Դե իհարկե պետք է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ասելը հեշտ է, բայց դժվար է իրականացնելը։

-Խոսվեց նաև դպրոցներում հայոց լեզվի քննության վատ արդյունքների մասին, բայց այս նախարարությունը թիրախավորել է հենց հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը։

-Իհարկե հայոց լեզվի պարագայում  հակառակը։ Հիմա նոր օրենքը, եթե ընդունվի «բարձրագույն կրթության»՝ հայոց լեզուն դառնում է պարտադիր բոլոր մասնագիտությունների ընդունելության քննության համար։ Իսկ հայոց պատմության հետ կապված հարցը, իհարկե, դիտվում էր բուհական ինքնավարության շրջանակներում, որ ինքը ոչ թե պարտադիր է, այլ բուհը որոշի՝ պարտադիր է, թե պարտադիր չէ։ Այսինքն այդ որոշումը հայոց լեզվի ու պատմության՝ թողնվում էր բուհի հայեցողությանը։

-Անդրեասյանն ասաց նաև, որ սոցիալական վիճակն ազդում է երեխայի կրթության վրա, մասնավորապես մարզերում ապրող երեխաների այս հարցը ինչպե՞ս պետք է լուծել։

-Դա արդեն, ոնց որ գլոբալ խնդիր է, պետք է գլոբալ կրթական համակարգում և ոչ միայն, փոփոխություններ անել, երկրի սոցիալական վիճակը պետք է փոխվի։ Հիմա շատ հարցեր կան, որոնք կրթությունից դուրս են, բայց ազդում են կրթության վրա։ Կրթության ոլորտը կախված է տնտեսական, սոցիալական հարցերից։ Եթե երեխան անապահով ընտանիքից է շատ դժվար է համոզել, որ ինքը մաթեմատիկա սովորի կամ դպրոցում լավ սովորի։ Իրականում այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց մեծ մասը լուծում է գոյապահպանման խնդիր, այսինքն գոյության խնդիր է լուծում, այս իրավիճակում չի կարող կրթության խնդիր լուծել։

-Գնահատականներին նաև անդրադարձ եղավ, փոխնախարարն ասաց, որ անբավարար գնահատականը պետք է դպրոցից վերացվի, որովհետև չի օգնում, բայց նաև հակասեց՝ ասելով, որ պիտի սովորեցնենք աշակերտներին, որ գնահատականը զուտ թվանշան չէ, հաճախ նաև կյանքի ու մահվան հարց է։ Ըստ Ձեզ՝ անբավարար գնահատականը պե՞տք է վերացվի դպրոցներից և ինչպե՞ս եք գնահատում գնահատականների մասին Անդրեասյանի հայտարարությունները։

-Այն, որ գնահատականների հետ կապված բավականին կեղծ բաներ կան հասարակությունում, այդ հարցով ես համաձայն եմ, որովհետև թվանշանի պաշտանմունք կա, կուռք կա չարդարացված։ Բայց ամբողջ հարցն այն է, որ ունենք աշակերտների մի շոշափելի հատված, ովքեր սովորում են գնահատականի համար։ 

-Իսկ Անդրեասյանի այն պնդումը, որ գնահատականը զուտ թվանշան չէ։

-Բայց իրականում այդպես չի չէ։ Օրինակ երբ որ որևէ մեկը ուզում է կրթության նախարարությունում աշխատի, թեստ է հանձնում ու իրեն գնահատական են չէ տալիս։ Ուզում եմ ասեմ, որ ամեն դեպքում կյանքում էդ գնահատականով է ինչ-որ բան որոշվում։ Հետևաբար գնահատականը ինքը վատ բան չի։ Ինչ տարբերություն, դպրոցում պետք է սովորեցնենք այն, ինչ կյանքում պետք է գալիս։ Նախարարությունը կամավոր ատեստացիա, երբ անում է չէ, ի՞նչ է անում, ուսուցչին գնահատական չի՞ դնում։ Հետևաբար էդ դեպքում հարց է առաջանում, եթե մենք  ուսուցչին ասում ենք՝ դու առանց թվանշան աշխատի, իսկ նախարարությանը ինչու չենք ասում, թող նախարարությունն էլ առանց թվանշան աշխատի։ Նշանակում է, որ այդ թվանշանը, գնահատականը պետք է, բայց նաև համաձայն եմ, որ մեզ մոտ շատ անառողջ վերաբերմունք կա էդ թվանշաններին։

-Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է աշակերտների վկայականները թվայնացնել, որոնք են նախագծի առավելությունները, եթե կան։

-Նորմալ է էդ ատեստատների թվայնացումը, դե ամեն ինչ թվայնացվում է, դա էլ պետք է թվայնացվի, բնականոն պրոցես է։ Դա նաև կհեշտացնի, ամեն անգամ չես քսերոքս անի, կորցնես և այլն, նաև ավելի մոբիլ է դարձնում այդ փաստաթուղթը, տրամաբանական զարգացում է։ Երբ պատվաստվել եք, QR կոդ են տվել չէ, պատկերացրեք, եթե թղթով լիներ, այդ թուղթը պետք է անընդհատ հետներդ ման տայիք, անհարմար է չէ՞, նույնն էլ ատեստատն է, թվայնացվում է ու ավելի հեշտ է լինում օգտագործելը։

Սեդա Մակարյան

Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է
Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում․ Իոաննիսյան
Օրվա աստղագուշակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ Վահագն Ալեքսանյան
Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին
Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 հասցե
Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Ռուսաստանի ելույթի ժամանակ 5 երկրի ներկայացուցիչներ լքել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի դահլիճը
Շվեյցարիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը
Նորաշենում ավտոմեքենա է այրվել
Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում
Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի
Իտալիայի ԱԳ նախարարը «պարենային» պատերազմներ է կանխատեսել
Ավստրալիայի գործող վարչապետը շնորհավորել է մրցակցին
Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան
Կես միլիարդ դոլար եկամուտ` զբոսաշրջիկների այցելություններից
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում 30 հազարից ավել ցուցանմուշներ կան. մարզպետն այցելելէ թանգարան
ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու 25 պաշտոնյաների մուտքը երկիր
Օրվա կադր
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» շարժման հանրահավաքին
Իշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ-ի հայտարարությունը
Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին. իրանահայ հայրենադարձ
Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան 
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր
ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց
Խնդիր է դրված ամորձատելու Հայաստանը, հայ ժողովրդին. Ժիրայր Սեֆիլյան
Ես ներում եմ Նանեին․ պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ իր վրա ջուր լցրած լրագրողի մասին
Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը
Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը
Պատահար քարհանքում. 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. Ուղիղ
Կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ
Երևանի քաղաքապետը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին
Արմավիրի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց
Մալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան 
Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
FlyOne Armenia ավիաընկերությունը սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով
Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան
Վալերի Մելաձեն որոշել է փոխել մասնագիտությունը
Գողություն բանկի սպասասրահում. գողացողը հայտնաբերվել է, գողոնը՝ վերցվել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™