Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը

Խմբագրական

Ինչպես հայտնի է, հունվարի 22-ից հանրային սննդի կետեր, մշակութային հաստատություններ և ծառայության ոլորտի օբյեկտներ մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք։ Նման սահմանափակումների նպատակը կանխել արագ տարածվող «օմիկրոն» շտամը և կորոնավիրուսի ամեն ալիքի դեպքում առողջապահական համակարգի գերծանրաբեռնում է։ Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ 200-մինչև 500 հազար դրամով։ Նոր սահմանափակումները բուռն արձագանք են գտել հանրության շրջանում մի քանի պատճառով։

Նախ, որոշ խիստ «օրինապահ» տնտեսվարողներ պահանջում են QR կոդ կամ թեստավորման պատասխան, քանի որ տեսչականի եւ ոստիկանության աշխատակիցները շրջայցեր, հսկողություն են իրականացնում։ Սա անհարմարություն է առաջացնում թե քաղաքացիների, թե տնտեսվարողների համար, ինչի պատճառով ոմանք չեն օգտվում այս ծառայություններից, հետեւաբար նվազում է շրջանառությունը, ոլորտը տնտեսական կորուստներ է կրում։ Ընդ որում՝ ոլորտն առանց այդ էլ ամենաշատն է տուժել կորոնավիրուսի տարածվելուց հետո եւ հայտնի չէ՝ այս նոր սահմանափակումից հետո երբ ուշքի կգա։ Երկրորդ խնդիրը նոր սահմանափակման հետ կապված այն է, որ ներառված «օբյեկտների» ցանկում չկան խաղատները, մոլերը, սուպերմարկետները, հասարակական տրանսպորտը, մետրոն, ընդ որում՝ վերջին չորսը կարելի է համարել կորոնավիրուսի տարածման թիվ մեկ «օջախը»։

Հիմա եթե այս խստացման նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է, ապա առաջնահերթ պետք է թիրախավորել ավելի մարդաշատ վայրերը։ Այլապես ստացվում է, որ 20 հոգով իրար գրկած երթեւեկող ուղեւորների շրջանում կորոնավիրուս չի տարածվում, բայց սրճարան գնացող ընկեր-ընկերուհին պոտենցիալ վարակակիր են։ Երրորդ՝ նոր սահմանափակումը կոպիտ միջամտություն է մարդու անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ քաղաքացիների անձնագրային տվյալները ամենուր սկանավորվում են։ Իհարկե, Առողջապահության իրավաբան նախարարը յուրօրինակ «գալուստսահակյանական» բացատրություն է տվել այս խնդրին՝ նշելով, թե քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները: Ավանեսյանը, սակայն, անտեսում է, որ քաղաքացին ոչ թե իր կամքով, այլ պարտադրված է դա անում՝ չպատվաստվելու դեմ այլընտրանք չունենալով։ Մինչդեռ Ավանեսյանը պետք է որ տեղյակ լիներ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող անձնական կյանքի գաղտնիության իրավունքին։

Ինչեւէ, մի կողմից ԱՆ-ն թեեւ անձնական տվյալների գաղտնիության խախտման խնդիր չի տեսնում, մյուս կողմից էլ ահազանգերը շարունակվում են եւ արդյունքում երեկվանից արդեն QR կոդերի սկանավորելուց անձնագրի եւ ծննդյան թվի տվյալների մի մասը աստղիկներով փակվել են։ Հիմա եթե անձնական տվյալների գաղտնիության խախտման խնդիր չկա, ինչո՞ւ է որոշումը փոխվել։ Ահա հենց այսպես էլ գրել-ջնջելով Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ է պայքարում, դրա համար էլ անգամ կորոնավիրուսի 3 երկար ու ձիգ տարիների ընթացքում անգամ դիմակ կրելը չի դառնում մշակույթի մաս։ Ի դեպ, մի ձեռքով իշխանությունը կանխում է հանրության՝ մշակութային, ժամանցային կյանքին մասնակցությունը, մյուս կողմից էլ շաբաթ օրը ավելի քան 500հոգանոց հարսանիքի են մասնակցում։

Բնականաբար, ռեստորանը պետք է պնդի, թե բոլորը կամ թեստավորված են եղել, կամ պատվաստված, հարց է առաջանում՝ իսկ ստուգողը կամ վերահսկողը ո՞վ է։ Փոխարենը եթե միջին վիճակագրական որեւէ զույգ փորձի հարսանիք կազմակերպել, կամ ռեստորանը պետք է «վախվխելով» օրենք խախտի, կամ պետք է զույգը հրաժարվի մասսայական միջոցառումից, քանի որ չի կարող վճարել նաեւ հյուրերի թեստավորման համար։ Ահա այսպիսին են Հայաստանում գործող սահմանափակումները՝ իրարամերժ, հակասական եւ կասկածելի հիմքերով՝ իրենց էությամբ եւ բովանդակությամբ՝ ընտրովի կիրառվող։ Արդյունքում 500 հոգանոց հարսանիքի մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվում, իսկ մյուս իրականության մեջ մենք հիշում ենք այն էջմիածնեցի հայտնի տիկնոջը, ում պարզապես խարույկի վրա ողջ-ողջ այրեցին կորոնավիրուսի տարածման պատճառ դառնալու համար։

Ճիշտ է՝ կինը վատառողջ լինելով եւ ախտանիշները գրիպին վերագրելով շարունակում էր իր կյանքով ապրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտնի չէ՝ ինչու եւ ինչպես որոշեց թեստավորվել։ Եթե նա վարակը տանում է առանց ախտանիշների, հարց է առաջանում՝ ինչու հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել եւ ինչու թեստավորվեց, եթե վարչապետի մոտ ախտանիշներ կան, երբվանի՞ց են դրանք ի հայտ եկել եւ այս ընթացքում ինչ մասսայական միջոցառումների է Փաշինյանը մասնակցել։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայոց Բանակի օրն է, նախագահը հրաժարական է տվել, Պաշտպանության նախարարը մեղրամսի մեջ է, վարչապետն էլ կորոնավիրուսով ինքնամեկուսացել է։

Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 193 307 է
Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Արցախի օմբուդսմեն
Ի գիտություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների
Երիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը
ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց. Հայրապետյան
Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում քննարկումներ է ունեցել ռեադմիսիոն գործընթացների ու համագործակցության հարցերի շուրջ
Անհնազանդության ակցիաներ մետրոյի կայարանում. կան բերման ենթարկվածներ
5 աղետաբեր ժամ Բրյուսելում. Նաիրա Կարապետյան
Մայիսի 22-ին Կաչաղակաբերդի անտառամերձ տարածքում կորած ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է
Երևանում վագոն-տնակ է այրվել. տուժել է Իրանի քաղաքացի
Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ
Առաջիկա օրերին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել եռակողմ հանդիպումից
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Ալլա Պուգաչովան մեկնաբանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը
Հարսը մինիով, մեր փեսեն ոտից գլուխ տատուներով, քավորն էլ Դոչե Գաբաննան․ ամուսնացել է Քորթնի Քարդաշյանը
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ Ուղիղ
Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցակիցները
Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վահան Քերոբյան
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Պայմանավորվել են շարունակել նման հանդիպումները
Լույս չի լինի
Բերդ-Չինչին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
«Երեկ այսպես էր»․ ինչ զգեստ է ընտրել Արմինկան երեկոյան կերպարի համար
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով (տեսանյութ)
ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ քննարկել է Սփյուռքի ներուժի իրացման հնարավորություններին
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի հրապարակ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն . Shamshyan.com
«Մանչեսթեր Սիթի»-ն կրկին չեմպիոն է
Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել
Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով. Արցախի օմբուդսմեն
Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել
21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Զինհաշմանդամներին օգնող «Մետագեյթ»-ը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է մինչև օգոստոսի 23-ը
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ. Թորոսյան
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
Սփյուռքը շատ ազդեցիկ կարող է լինել, միայն թե Սսովորեր հրեաների, թուրքերի և ադրբեջանցիների պես քաղաքական լոբբինգ իրականացնել.Դոնալդ Վիլսոն Բուշ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան
Պարտավոր ենք արագ հաղթահարել 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները և պահել աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արմեն Ռուստամյան
Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն
Գազամատակարարման անջատումներ Երևանում և մարզերում
Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™