Գավառում ЗИЛ 130-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: