Ունենք տեղեկություն, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ են նախապատրաստվում. Գևորգ Գևորգյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ասաց, որ ցեղասպան թուրքի հետ ինչպե՞ս են ներկա իշխանությունները պատկերացնում խաղաղության պայմանագիրն ու ինչպե՞ս են կոչ անում հայելանման ձևով հետ քաշել զորքերը այն դեպքում, երբ մենք սեփական Հայրենիքում հետ քաշվելու տեղ չունենք։
«Խոսել, որ հայելանման պետք է հետ նահանջել, որտեղի՞ց են ուզում հետ նահանջել, մենք չունենք տեղ, տարածք՝ մենք ունենք հայրենիք։ Հայրենիքից ո՞ւր ենք հետ նահանջելու, ո՞ր երկիր կամ ի՞նչ է նշանակում հայելանման հետ նահանջել։ Բարի եղիր ճիշտ կառավարել քո երկիրը և պահիր քո սահմանը»,-ասաց Գևորգյանը։
Վերջինս հարցադրում է անում, թե ինչպե՞ս է Փաշինյանը թույլ տալիս թուրքին առաջ գալ մեր տարածքի խորքում և սպառնալ մեր անվտանգությանը և հավելում, որ նրա հայտարարություններն ու որոշումները չեն բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերից։
Անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ կառուցելու Փաշինյանի հայտարարությանը, Գևորգ Գևորգյանը նշում է, որ իրենց տեղեկություններով պրոֆեսիոնալ բանակի գնացող կառավարության ՊՆ նախարարը հրաժարվում է ծանոթանալ ռազմական հետախուզության հաղորդած տվյալներին, քանի որ դրանից ոչինչ չի հասկանում և նրանց ուղղորդում է այլ պաշտոնյաների մոտ։
Ռազմական գործիչը հավելում է, որ չնայած ներկա գլխավոր շտաբի պետը մի «բարի պտուղ» չէ, սակայն սպաների ու զինվորականների վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցում, հետևաբար վերջիններս չեն կարողանում ամբողջովին կատարել իրենց պարտականությունները՝ փոխարենը փաստաբանների ու քննիչների հետ են աշխատում։
Վերջինս նշում է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ թշնամին մեր նկատմամբ ռազմական գործողություններ է նախապատրաստում և դրանց վերսկսումը որոշակի չափով անպայման լինելու է։
Մանրամասները՝ տեսանյութում։