Ինչ ունեցվածք ունի Արթուր Վանեցյանը Եվրատեսիլ 2022. եզրափակչի արդյունքները՝ ով է քվեարկել Հայաստանի օգտին և ում օգտին ենք քվեարկել մենք Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ Լենա Նազարյանին պետք է մեկուսացնել քաղաքականությունից. Գևորգ Պետրոսյան Մենք մեր դիրքերից պետք է խոսենք. Վիգեն Խաչատրյանը՝ Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին նիստի մասին Ավետիք Չալաբյանի դեպքում գործ ունենք պատվերի հետ. Նաիրի Հոխիկյան Ինձ Լենա Նազարյանի կամ այդ պատուհասներից որևէ մեկի կարծիքը բացարձակ հետաքրքիր չի. Վահե Հակոբյան Ուզում էր ցույց տալ ինչ-որ մի բան, փակեր, բայց ինքը չէր կարող հիմնը փոխել՝ հիմն ամեն ինչ ասում է. Եվրոպայի բազկամարտի չեմպիոնն՝ ադրբեջանցի մարզիկի անհաջող փորձի մասին Ամուսնության տարիքը կարելի է բարձրացնել, իսկ ամուսնալուծության գործընթացը՝ դժվարացնել. Ա. Եզեկյան Արդեն էական չի, թե ում կնշանակեն, խնդիրը հակասահմանադրական օրենքի ընդունման մեջ է. Վանաձորի ավագանու անդամ Այն վերգետնյա կառամատույց է լինելու, ոչ թե ստորգետնյա կայարան. Կարեն Չիլինգարյանը՝ «Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի կայարանի մասին Բացարձակ հայրենասիրությանը չեմ կասկածում Չալաբյանի. Կարին Տոնոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հարցերին պատասխանելու համար գոնե փաստերի մի մասի մասին պիտի գրեի.Արթուր Դանիելյան

Սոցցանցերի քրոնիկոն

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեքստը երկար է, բայց ձեր հարցերին պատասխանելու համար գոնե փաստերի մի մասի մասին պիտի գրեի.
Ռուս-ուկրաինական այս հերթական լարման ֆոնին սկսել եմ նկատել, որ ինձ շրջապատող մարդկանց շարքերում աճում է նրանց քանակը, ովքեր որոշակի դիսոնանսի մեջ են ընկնում լրահոսից: Այդ դիսոնանսն առաջանում է նրանից, որ ՆԱՏՕ-ի, իբր դեպի արևելք ընդլայնման շուրջ ծագած հակամարտության այս փուլը, շատ արհեստական է թվում ու բեմականացման տպավորություն է թողնում: Մի տեսակ չափից դուրս շատ հրապարակային է ամեն ինչ արվում: Տպավորություն է ստեղծվում, որ կողմերը ոչ այդքան ցանկանում են սեփական դիրքորոշումը առաջ տանեն, որքան սեփական դիրքորոշման մասին կոշտ արտահայտություններ տարածեն հանրության շրջանում: Հանրության ուշադրությունը գրավելուն միտված այս քայլերն էլ հենց կասկածներ են առաջացնում: Անսովոր է այս ամենը:
Առաջ ոնց էր՝ «մերոնք» (Միկոյանը և ընկերները) Կուբայում հրթիռներ էին տեղադրում: Ամերիկացիք իմանում էին դրա մասին ու շրջափակում կղզին: Երկու կողմերը ռազմատենչ սպառնալիքներ էին իրար ուղարկում, հետո մեկը Թուրքիայից էր իր միջուկային զենքը հանում, մյուսը Կուբայից հետ էր քաշվում ու վերջ: Իսկ հանրությունը այս ամենի մասին իմանում էր պոստ ֆակտում: Նույնիսկ ազատ և ժողովրդավար Ամերիկայում «The Washington Post»-ի, «New York Times»-ի և «ABC News»-ի Մյուրեյ Մարդերը, Մաքս Ֆրանկելն ու Ջոն Սկալին, տեղեկանալով այս ամենի մասին, համապատասխան հոդվածներ չէին տարածում` մինչև Քենեդու վարչակազմը համապատասխան թույլտվություն չտար:
Ավելի թարմ ու ցավոտ օրինակներից է 44-օրյա պատերազմը: Կողմերը գալիս են համաձայնության, իրագործում են, իրագործման ընթացքում հանրությանը ասում են, որ հաղթում են, հետո դնում փաստի առաջ, որ չեն հաղթել: Շուխուրի արանքում էլ մանր մունր բացթողումներն են շտկում, օրինակ` Հին Թաղերը հրադադարից հետո հանձնելով ադրբեջանցիքին, քանի որ էդ գյուղը Հադրութի շրջանի մեջ էր մտնում ու ակնհայտ է, որ ողջ Հադրութի շրջանը նախապես խոստացվել էր Ալիևին: Նույն սցենարով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին: Բոլորին խլացնելով` բղավում էին, որ կրելու են, օրերն էին հաշվում: Մեկ էլ հոպ... ու չկրին: Շուխուրի տակ էլ ԱԺ նախագահ ընտրեցին, որ հանկարծ աշխատանքները կաթվածահար չլինեն:
Մինչդեռ Ուկրաինայում, դեռ որևէ ռեալ, շոշափելի քայլ չձեռնարկած, կողմերն արդեն մի տաս Կարիբյան ճգնաժամին հարիր աղմուկ են հանել՝ վերջնագրեր, կարմիր գծեր, ԱԳՆ-երի, գենշտաբների ու հետախուզությունների ժամերով հանդիպումներ... ու այդ ամենին ուղեկցող անդադար խլացնող մեդիա աղմուկ: Այս ամենը տեսնելով` ակամայից ես էլ եմ փորձում հասկանալ, թե որտեղի «Հին Թաղերի» հանձնումը, կամ «ալենսիմոնյան» նշանակումն են աշխարհի մեծերը փորձում այս աղմուկով քողարկել: Այս համատեքստում շատերին սկսում է թվալ, որ հարցը, համաձայն ավանդույթի, արդեն վաղուց լուծված է, մինչդեռ մեզ մատուցվում է փիառ տեսանկյունից, շատ հմուտ կերպով մշակված, հակամարտության բեմադրություն, որտեղ երկու կողմերն էլ ինչոր բան ստանալու են ու համ էլ դեմքերն են փրկելու:
Միանգամից ասեմ, որ հակամարտության բացակայությանը ես չեմ հավատում: Ուրիշ հարց, որ, ըստ իս, իրական հակամարտությունը ոչ թե ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև է, այլ Վլադիմիր Պուտինի և... ավելի երիտասարդ Պուտինի միջև, որը ավելի գլոբալ` Չինաստան-ԱՄՆ հակազդեցության մի փոքր մաս է:
Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն առնվազն երկու, վառ արտահայտված, Պուտիններ, ու խոսքը ամենևին կրկնակների առասպելի մասին չէ, առավել ևս քվանտային սուպերպոզիցիայի: Ամեն ինչ շատ ավելի տրիվիալ է. կա երկու Վլադիմիր Պուտին, որոնց քաղաքական օրակարգերը մեկը մյուսի հայելային պատկերն են, ընդ որում, այդ օրակարգերի բևեռացումը շատ հստակ ժամանակագրություն ունի:
Առաջին Պուտինը (անվանենք նրան վաղ ժամանակաշրջանի Պուտին) իշխանության եկավ ռուսական լիբերալ, արևմտամետ էլիտայի շնորհիվ: Նրանց տարբեր ձև էին անվանում՝ «семья», «семибанкирщина», «олигархи» և այլն... Գալուն պես նա Պետերբուրգից իր մոտ բերեց Սեչինին, Մեդվեդևին, Զուբկովին, Կուդրինին, Միլերին, Գրեֆին, Կոակին, Իվանովին, Նարիշկինին ու Մուտկոյին: Բայց իրեն` Պուտինին, բերել էին Բերեզովսկին, Չուբայսը, Պուգաչովը և այլ ապագա լոնդոնաբնակ մեծահարուստներ, լիբերալներ ու արևմտամետեր:
Վաղ ժամանակաշրջանի Պուտինն իր ելույթներում ասում էր, որ չի կարող իր երկիրը պատկերացնել Եվրոպայից մեկուսացած, արտահայտվում էր ի օգուտ ՌԴ-ի մուտքի ՆԱՏՕ, շտապեցնում էր իր արևմտյան գործընկերներին վիզային ռեժիմի թեթևացման հարցում, և պնդում էր, որ «պետությունը նախևառաջ անձի և քաղաքացու ազատությունների երաշխավորման գործիք է»: Մեծ առումով վաղ շրջանի Պուտինն իր օրակարգով գրեթե չէր տարբերվում մեր Տիգրան Խզմալյանից, միայն թե Պուտինը Ռուսաստանի դեմ պայքարի կոչ չէր անում: Վերադառնալով Երևանից, ուր նա մեկնել էր մեզ ցավակցելու Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ, հենց օդանավակայանում, Սերգեյ Դորենկոյին տրված իր հարցազրույցում, նա ասում է՝ «սխալ է անընդհատ մեր բոլոր խնդիրների մեջ մեղադրել արտասահմանյան ուժերին»: Առհասարակ 1999-ի աշունը երկու Պուտինների կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում, դրան դեռ կանդրադառնանք:
Ինչքան էլ զարմանալի չէ, Ռուսաստանին ՆԱՏՕ չընդունեցին (ու սա ես ասում եմ առանց մեկ կաթիլ հեգնանքի): Թեպետ 2000թ.-ի փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը և դեռևս ՌԴ նախագահի ժ.պ. Վլադիմիր Պուտինը պայմանավորվում են վերականգնել բոլոր կոնտակտները և իրար համարել ռազմավարական գործընկերներ: Պետք է նշեմ, որ վաղ ժամանակաշրջանի Պուտինը բավականին հուսալի գործընկեր էր արևմուտքի համար` մասնավորապես ռազմավարական հարցերում: Նման ռազմավարական հարցերից էր, օրինակ` ռուս-չինական երկկողմ հարաբերությունները, որտեղ Ռուսաստանին վերապահված էր զսպող գործոնի ու բուֆեր հանդիսանալու դերը, ոչ թե Չինաստանի հումքային կցորդի:
Ընդունված է համարել, որ հայ ժողովրդի մեծ բարեկամ (մի խորացեք սրա մեջ, պարզապես շարունակեք կարդալ ու կջոգեք) Միխայիլ Խոդորկովսկուն ձերբակալել են այն բանից հետո, երբ հայտնի ժողովի ժամանակ նա հանդգնել է Պուտինին ակնարկել նավթային ոլորտում կաշառակերության մասին: Ավելի խորաթափանց անձինք պնդում են, որ իրական պատճառը Խոդորկովսկու կողմից Պուտինի ընդդիմության ֆինանսավորումն էր, ի դեմս կոմունիստների: Սակայն, չգիտես ինչու, բոլորն անտեսում են այն պարզ փաստը, որ լորդ Ջեյքոբ Ռոթշիլդի կողմից հիմնադրված (սա հավաստում է հենց ինքը` Խոդորկովսկին, ու անգլիական մամուլը) նավթային կոնգլոմերատի ղեկավար Խոդորկովսկին իրեն թույլ էր տվել որոշել կտրուկ խորացնել Չինաստանի հետ համագործակցությունը` նախագծելով նոր նավթամուղ, որը պիտի միացներ ռուսական Անգարսկը չինական նավթային մայրաքաղաք Դացինի հետ:
Նման ծրագիր կարելի էր իհարկե ակնկալել Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդության Միության (Կոմսոմոլ կոչեցյալը) երբեմնի փայլող աստղ Խոդորկովսկու կողմից, ու հենց կոմունիստական Չինաստանի հետ համագործակցելով, ու հենց ՌԴ Կոմկուսի օգնությամբ, բայց երբ ընկերությանդ քավորը Ջեյքոբ Ռոթշիլդն ու իր ընկերներն են, նման բան նախաձեռնելու համար գիժ պիտի լինես, ընդ որում, շատ լկտի ու ռոմանտիկ գիժ:
Նավթամուղը նախագծելու մասին համաձայնագիր էր ստորագրվել դեռ 2001թ.-ի հուլիսի 17-ին ՌԴ վարչապետ Կասյանովի և Չինաստանի ղեկավար Ձյան Ձեմինի միջև: Շինարարությունը պետք է սկսվեր 2003-ի գարնանը, սակայն մարտին ՅՈՒԿՈՍ-ի վրա քրեական գործ են հարուցում, իսկ հոկտեմբերին ձերբակալում են ընկերության ղեկավար Խոդորկովսկուն: Խոդորկովսկու ձերբակալությունը դատապարտած վարչապետ Կասյանովին Պուտինը հրապարակավ հրամայում է «դադարեցնել հիստերիկան» և երկու ամիս անց հեռացնում է վարչապետի աթոռից: Մոտավորապես նույն ճակատագիրն ապագայում բաժին կընկնի բոլոր այն քաղաքական գործիչներին ու մեծահարուստներին, ովքեր, թերի ըմբռնելով իրավիճակի նրբությունները, կկարծեն, որ Պուտինն ունի կոնֆլիկտ արևմուտքի հետ ու կսկսեն այդ դիրքերից իրեն քննադատել:
ՅՈՒԿՈՍ-ի կազմաքանդումից հետո նավթամուղի նախագիծը վերանայում են ու կառուցում այնպես, որ այն շրջանցի Չինաստանը, որն էլ Ճապոնիայի վարչապետ Կոիձումիի և մեծարգո արևմտյան գործընկերների պահանջն էր ի սկզբանե: Սակայն Չինաստանը շրջանցող նավթամուղն անշուշտ միակ ռազմավարական հարցը չէր, որի շուրջ սերտորեն համագործակցում էին վաղ շրջանի Պուտինն ու արևմուտքը:
Նմանատիպ ու աշխարհաքաղաքական իմաստով շատ ավելի կարևոր նախագիծ էր մեկ այլ նավթամուղ, որն այս անգամ պիտի շրջանցեր հենց Ռուսաստանը: Խոսքը, մեր բոլորիս կողմից արդեն սիրված ու բավականին հոգեհարազատ, Բաքու-Թբիլիս-Ջեյհանի մասին է, որի վրա պարզվեց բազմաթիվ մեծապատիվ հայորդիք ու հայսդուստրք (Մշո դուստրք, մասնավորապես) արդար քրտինք են թափել ու մի երկու «կոպեկ» էլ հետ են գցել: Սրա մասին մանրամասն գրել եմ նախորդ ստատուսում:
Բաքու-Թբիլիս-Ջեյհանի շինարարության մասին սկսեցին բացեիբաց խոսել արդեն 1992թ.-ին Թուրքիայի նախագահի մակարդակով: 93-ին Անկարայում ստորագրվեց համապատասխան մեմորանդումը, իսկ դրան զուգահեռ Արցախում Ելցինն ու Ռուսաստանի զինված ուժերը, տվայտվելով հակամարտող կողմերի միջև, փորձում էին, տարածաշրջանում ազդեցությունը պահպանելով, թույլ չտալ Բաքու-Նովորոսիսկ նավթամուղին այլընտրանք կառուցել: 1994թ.-ի մայիսի 9-ին ստորագրվում է հրադադարը Արցախի շփման գծում, իսկ երկու շաբաթ անց սկսվում է նոր պատերազմ՝ Չեչնիայում, որտեղ անջատողականները անջատում են հենց Նովորոսիսկի նավթամուղը:
Ելցինը փորձում է Չեչնիայում հարցը լուծել ուժային մեթոդով, ինչն իր մոտ իհարկե չի ստացվում, քանի որ երկու կողմերն էլ հովանավորվում էին նույն ուժային կառույցների կողմից: Բաքու-Նովորոսիսկ նավթամուղը փակելուց հետո Չեչենները սկսում են ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում և այլ քաղաքներում` հիմնականում թիրախավորելով Վոլգոգրադը: Հասկանալով, որ չարյաց նվազագույնը հանձնվել է` 1996թ.-ի օգոստոսի 15-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լեբեդը անջատողականների ղեկավար Ասլան Մասխադովի հետ պայմանավորվում է հրադադար սահմանել, որի դիմաց ռուսական զորքերը սկսում են դուրս բերվել Չեչնիայից: Հրադադարի արդյունքում Բաքու–Նովորոսիսկ նավթամուղը սկսում է նորից գործել, իսկ Մոսկվայում Ելցինը ստիպված է լինում մի քանի առանցքային պաշտոն զիջել Բերեզովսկուն և նրա թայֆին: Օրինակ` նախագահի աշխատակազմում 96-ի օգոստոսից սկսում է իրավաբանական վարչությունը ղեկավարել Վլադիմիր Պուտինը:
Ներքաղաքականից բացի Չեչնիայում հրադադարն ուներ նաև արտաքին քաղաքական գին: 1996թ.-ի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, բացառությամբ Հայաստանի, բոլոր անդամ պետությունները, այդ թվում նաև ահագին խելոքացած Ռուսաստանը, որոշում են թե մեր և թե Ռուսաստանի համար աղետալի մի բանաձև ընդունել, որը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախին վերապահում է բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Տեր-Պետրոսյանը ստիպված է լինում գնալ շատ կոշտ քայլի և վետո է դնում բանաձևի վրա, իր հավաստմամբ այս բանաձևը ընդունվել էր ԱՄՆ կառավարության անմիջական միջնորդությամբ, ընդ որում, բանաձևի այս տեքստը, բոլորիս կողմից արդեն շատ սիրված, փոխնախագահ Ալբերտ Գորին փոխանցել էր ամերիկյան նավթային լոբիի առաջամարտիկ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նյուտ Գինգրիչը: Տեր-Պետրոսյանի վետոյի արդյունքում գագաթնաժողովի ընթացքում աննախադեպ սկանդալներ են տեղի ունենում, բանը նույնիսկ հասնում է ծեծկռտուքի: Հայաստանի և անձամբ Տեր-Պետրոսյանի վրա լուրջ ճնշումներ են սկսում գործադրել ԵՄ և ԱՄՆ ղեկավարները: Տեր-Պետրոսյանը չի ընկրկում, փչացնելով իր հարաբերությունները բոլորի հետ բացի Ելցինից: Ցավոք Ելցինին էլ երկար ժամանակ չէր մնացել...
Փորձելով իրավիճակը փրկել` Լիսաբոնի գագաթնաժողովից օրեր անց Տեր-Պետրոսյանը որոշում է Լոնդոնում մեր դեսպան Արմեն Սարգսյանին նշանակել ՀՀ վարչապետ, քանի որ պարզ էր, թե որտեղից են բոլոր այս պրոցեսները կառավարվում և որտեղ է պետք գտնել լուծումը: Երկու ամիս անց, 1997թ.-ի փետրվարին Արմեն Սարգսյանը իբր թե ընդհարում է ունենում ռազմահայրենասիրական ճամբարի հետ և լքում Հայաստանը «առողջական պատճառներով»: Ապագայում պրակտիկան ցույց կտա, որ Արմեն Սարգսյանին, որպես արևմուտքի հետ հարաբերություն հարթելու գործիք, օգտագործելը երբևիցէ իմաստ չի ունենա ու միշտ բերելու է երկրի ղեկավարի հրաժարականին, այդպես էր Տեր-Պետրոսյանի օրոք, այդպես եղավ Սերժ Սարգսյանի հետ: Սովետական հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի այս ամենհայտնի սանն իր առաջին գալուստից ուղիղ 25 տարի անց կետ առ կետ կրկնում է իր քայլերը, նույնիսկ հրաժարականի տեքստը նա, ավանդույթի համաձայն, գրում է արտասահմանում:
Արմեն Սարգսյանին փոխարինում է Ռոբերտ Քոչարյանը (շատերը հույս ունեն, որ սա նույնպես ավանդույթ կդառնա): Եվս մի քանի ամիս անց «մեզ հայտնի ուժերը» հեռացնում են նաև Տեր-Պետրոսյանին, ում փաստացի պատժեցին Լիսաբոնյան իր վետոյի ու համառ կեցվածքի համար: Այդ ժամանակահատվածում, քաղաքական դիակ դարձած Ելցինը, ինքն էր մի քանի ամիսը մեկ վարչապետ փոխում ու փորձում էր (շատ հաճախ բառացիորեն) ոտքի վրա մնալ, հետևաբար ունակ չէր Տեր-Պետրոսյանին փրկել:
98-ի մարտին նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրան զուգահեռ կտրուկ առաջադիմում է նաև Վլադիմիր Պուտինը, ում հուլիսին նշանակում են ՖՍԲ-ի ղեկավար: Այս ամենի մասին ԱԺ ամբիոնից 1998թ.-ի հոկտեմբերի 6-ին խոսելիս Վանո Սիրադեղյանն ասում է, որ վերջում Վազգեն Սարգսյանից մնալու է միայն իր կամուֆլյաժը, ակնարկելով, որ ռազմահայրենասերներն այդքան էլ հայրենասեր չեն, և որ Վազգենին նրանք օգտագործում են զուտ կեղտոտ գործն ուրիշի ձեռքերով անելու համար, որից հետո նրան նույնպես կհեռացնեն: Այս ելույթից երեք շաբաթ անց, հոկտեմբերի 29-ին Անկարայում ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնի քավորությամբ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուզբեկիստանի և, ստեղ ուշադրություն՝ Ղազախստանի նախագահները ԲԹՋ նավթամուղի կառուցման հռչակագիր են ստորագրում: Սրանից չորս ամիս անց Սիրադեղյանի վրա քրեական գործեր են հարուցում և նա լքում է երկիրը:
Ըստ Տեր-Պետրոսյանի` Վազգենը, այս ամենը հասկանալով, սեփական քաղաքական դիրքերը ամրացնելու համար դաշինք է կազմում Կարեն Դեմիրճյանի հետ, սակայն Արցախի հարցում դիրքորոշումը չի փոխում, պահանջելով Արցախի կարգավիճակ նավթամուղի անվտանգության դիմաց, ու հրաժարվում է նույնիսկ քննարկել Հայաստանով Ադրբեջանին (իսկ Ադրբեջան ասելով` մենք պետք ա հասկանանք Ղազախստանին զենք ու գրոհայիններ մատակարարելու համար) միջանցք տրամադրելու հարցը: Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում Վազգենի այս կեցվածքը անվանեց «վճռականություն»: Սա բավականին լուրջ խնդիր էր, քանի որ 1999թ.-ի մարտի 30-ին «Չեչենտրանսնեֆտ» ընկերությունը արգելափակում է Բաքու-Նովորոսիսկ նավթամուղը, ինչն էլ մեկնարկ է տալիս երկրորդ Չեչենական պատերազմ կոչեցյալին: Խնդիրը լուրջ էր, քանի որ այդ պահին Հայաստանում ակնհայտորեն դեռ ոչ բոլոր հարցերն էին լուծված ԲԹՋ-ի անվտանգ ու անխափան շինարարության համար: Վազգենը հերիք չի համառում էր, հլը մի բան էլ հրթիռներով էր սպառնում, երբ մեկնել էր ԱՄՆ ու հանդիպել մեր սիրելի Ալբերտ Գորի հետ, ընդ որում շեշտել էր, որ հրթիռները նա ձեռք է բերելու... ըըը... Չինաստանից (ստեղ են ասում՝ surprise!!!):
Վազգենը Խոդորկովսկի չէր, Ազգային Ժողովում նա ուներ մեծամասնություն, իսկ ԱԺ-ից դուրս նա ուներ հավատարիմ Երկրապահ զինյալներին: Հետևաբար նրան իշխանությունից հեռացնելու ոչ ուժային, ոչ էլ քաղաքական մեթոդ գործնականում չկար: Տակը մի տարբերակ էր մնում: Ղրիմաբնակ մարդկանց մի խումբ է հայտնվում Հայաստանում և վերջակետ դնում Հայաստանի համառ դիմադրությանը: Ոճրագործությունը կատարած անհատներին ձերբակալում են, իսկ ստվերային ղեկավարներին նոր անձնագրեր, շենք շինություններ, սովետական գիտահետազոտական ինստիտուտներ սեփականաշնորհելու ու արտոնյալ վարկեր ստանալու հնարավորություն են տալիս: Այս արտոնությունները տևում են ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի երկրորդ սռոկը, ու եթե հանկարծ Րաֆֆին աղոթելու փոխարեն ևս մի 10 դիակ գցեր Սերժի ջեբը, էդ արտոնյալները մինչ օրս կվայելեին իրենց թոշակը:
Նոր անձնագրերը, որտեղ փոխված էր ոչ միայն մարդկանց ազգանունները, անուններն ու հայրանունները, այլ նաև ազգությունը, անհրաժեշտ էին ոչ միայն ՀՀ իրավապահների ռադարից դուրս մնալու համար: Կար մի դրվագ, երբ 2005թ.-ին Կազանում ԱՊՀ գագաթնաժողովի կուլուարներում Ուկրաինայի նորընտիր նախագահ Յուշենկոն խնդրել է Քոչարյանին արտահանձնել Ղրիմյան այդ «դեսանտի» պարագլուխներից մեկին, ով գտնվում էր Հայաստանում, Քոչարյանը պատասխանել է, որ նման տվյալներով մարդ Հայաստանում չկա: Ու իրոք չկար, այդ մարդու բոլոր տվյալները փոխված էին:
Ինչևէ, Վազգենին ֆիզիկապես հեռացնում են, երկու շաբաթ անց 99-ի նոյեմբերի 18-ին Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում կնքվում է միջակառավարական համաձայնագիրը և ԲԹՋ-ի նախագծման աշխատանքները սկսում են: Մեր ամենաթունդ ռազմահայրենասերներն էլ ընդհուպ մինչև շինարարության ավարտն այդ նախագծի իրագործման վերահսկողությունն են իրականացնում` աթենքյան «CCC»-ի ղեկին նստած: Մեկ կոպեկ անգամ չէր կարող փոխանցվել առանց «մեր» սփյուռքահայ մեծանուն բարերարների ստորագրության: Մինչ մեր սփյուռքահայերը ԲԹՋ-ն էին կառուցում, այդ ընկերության սեփականատերը Հասիբ Սաբաղն ու Սաիդ Խուրին Գևորգ Թորոյանի, Ալբերտ Գորի, Յասեր Առաֆատի ու Շիմոն Պերեսի հետ խաղաղության հարթակ էին ստեղծում, որտեղ օրինակ Սիրուշոն Շիմոն Պերեսի գրած երգն էր կատարում:
Իմիջիայլոց, ԲԹՋ-ի գլխավոր կապալառու «CCC» ընկերության գլխավոր գանձապահը Միրան Շամլյանն էր: Բացի այն, որ «մեր» Շամլյան հոպարը Հայաստանյան բլոգոսֆերայի enfan terrible հանդիսացող, խինդ-լաց-խինդ վիրտուալ ելևեջները 17 վայրկյանում հաղթահարող Աննա «ես Մոսսադի շպիոն չեմ» Աբրահամյանի ամուսինն է, սա նաև երևանյան «Բիբլոս» բանկի տնօրեն էր նշանակվել ԲԹՋ-ի շինարարության ավարտից անմիջապես հետո: «Բիբլոս» բանկն էլ դե երևի գիտեք, որ երկու անգամ վերանվանված «Մենատեպ» բանկն է:
Դե «Մենատեպն» էլ վստահ եմ բոլորդ հաստատ գիտեք` ինչ բանկ է... գիտեք, չէ՞... ո՞նց չէ... էհ, ժողովուրդ ջան, չեղավ... սենց քանի՞ հատ լավաշ պիտի գրեմ, որ սկսեք տեղը բերել` ինչը, ինչոց ա: Ամերիկացիք լավ խոսք ունեն՝ «follow the money», այսիքն փողի հետքին հետևեք: Էդ վոլոկորդինը մի հատ մեջ արեք ու շարունակեք կարդալ:
Ուրեմս՝ «Մենատեպը», մինչև խլվելը, կրկրնում եմ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Խոդորկովսկու բանկն էր ու ՅՈՒԿՈՍ-ի հիմնական բաժնետերը: Ջո՞գս... Իրոք որ՝ դարի գործարք էր կնքել Ալիևը, ոչ մեկին չէր նեղացրել, բոլորին մուծվել էր: Իմիջիայլոց, չինացիքի հետ իր ճակատագրական սխալից առաջ Խոդորկովսկու ՅՈՒԿՈՍ-ի երևանյան ճյուղը շահեց Երևանում ԱՄՆ դեսպանատան կառուցման տենդերը:
Հոկտեմբերի 27-ին զուգահեռ կտրուկ լուծվում են հարցերը նաև Չեչնիայում, որտեղ դաշնային ուժերն առանց որևէ խնդրի հերթով գրավում են ապստամբած քաղաքները, իսկ ապստամբող զինյալները դադարեցնում են ջիհադը և անցնում են դաշնային ուժերի կողմ: Ստեղ հարկ է շեշտել, որ զինյալները ոչ թե հանձնվում են, այլ ընդամենը համազգեստն են փոխում, ըստ էության` իրենց նպատակներին չդավաճանելով: Նրանց հաջողվում է պահպանել Չեչնիայի դե ֆակտո սուվերենությունը և Մոսկվայի դաշնային բյուջեից ամեն տարի աննախադեպ ու ահռելի դոտացիաներ ստանալը: Ընդ որում, գրեթե առասպելական սկզբունքայնություն է դրսևորում, օրինակ` Ռամզան Կադիրովի հայրը` Ախմատ հաջին:
Պատերազմից տարիներ անց Ախմատ Կադիրովն արդեն Ռուսաստանի հերոսի կոչում ուներ ու Չեչնիայի նախագահ էր, երբ իրեն լրագրողները հարցրեցին՝ «ճիշտ է արդյո՞ք, որ դուք ասել եք, որ դրախտ ընկնելու համար յուրաքանչյուր չեչեն պետք է սպանի 150 ռուս»: Ախմատ Կադիրովն առանց վարանելու պատասխանում է՝ «Ո՛չ, ես 95-96 թթ.-ին կոչ եմ արել սպանել այնքան, որքան չեչեները կկարողանան, ես չեմ ասել 100, 150, 200... ես կոչ եմ արել ջիհադի և դա գաղտնիք չէ»: Հասկանու՞մ եք, մարդը վայրկյան անգամ հետ չի կանգնել իր խոսքերից, չի վարանել, չի փորձել խույս տալ, որպեսզի միջուկային գերտերության ղեկավարները հանկարծ իր դեմ չլարվեն: Ոնց կա, ասել ա, ասել ա պարզ դեմքով, քանի որ նա չի պարտվել, չի հանձնվել, նա իրոք հաղթել էլ է, կրել էլ: Իսկական վոյինն ու վոժդը սենց ա լինում: Հիմա, երբ իր որդին մեկ ու մեջ որպես «զորավարժություն» Չեչնիայի սահմանների երկայնքով անցակետեր է դնում, դա նույնպես Ախմատ հաջիի հաղթանակի արդյունքն ու հավաստիքն է, հաղթանակ, որի համար նա վճարեց նաև սեփական կյանքով:
Վճռորոշ 99-ի աշնանային ցիկլի ընթացքում, Սերգեյ Դորենկոյին տված իր հաջորդ (հոկտեմբերի 27-ից հետո) հարցազրույցում, Վլադիմիր Պուտինը բացել է այս պրոցեսի խաղաքարտերը: Պատասխանելով Դորենկոյի` Չեչնիայում դաշնային ուժերի առաջխաղացման մասին հարցին` Պուտինը ցիտել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի խոսքերը, որոնք նա արտաբերել է վերոհիշյալ Ստամբուլյան ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, Վազգենի սպանությունից երկու շաբաթ անց: Քլինթոնն ասել է՝ «Ռուսաստանը բախվել է զինված ապստամբության հետ և ունի իրավունք ու պարտականություն կարգ ու կանոն հաստատել սեփական տանը»: Այսպիսով արևմուտքը նախկին «ազատամարտիկ» ու «հերոս» չեչեն ապստամբներին վերադասակարգեց նենգ ահաբեկիչների խմբին: Սա շատ օրինաչափ էր, քանի որ Արցախյան և Չեչենյան հակամարտությունները միշտ փոխկապակցված են եղել և բնական էր, որ համատեղ լուծում պիտի ստանային՝ Արցախը անցնում է Ադրբեջանին, իսկ Չեչնիան Ռուսատանին, էն պայմանով, որ ԲԹՋ-ն պիտի անխափան գործի:
Արևմուտքը ռուսների ձեռքերով ստանում է` թե ռուսական և թե կասպիական նավթը, պատժում է անբարտավան դիմադրողներին ու չափերն անցած իր գործակալներին Հայաստանում և Ռուսաստանում ու ռազմավարական աշխարհաքաղաքական «բարձրունքներ» է զբաղեցնում ապագայի համար: Պուտինը ստանում է կայունություն, Ալիևը նավթային դոլարներ, Կադիրովենք անկախություն ու դոտացիաներ: Քոչարյանը ստանում է Աթենքում մի լավ դաչա, «Հազարամյակների Մարտահրվերների Կորպորացիայի» գրանտերն ու ևս մի քանի փշրանք` դրա դիմաց փաստացի նվիրելով Արցախն ու միտումնավոր սնանկացնելով, կամ օտարելով ռազմավարական օբյեկտները: Բոլորը գոհ ու համերաշխ ապրում են մինչև 2007թ.-ի փետրվարի 10-ը, երբ Պուտինը Մյունխենում հանդես է գալիս միաբևեռ, այսինքն` անգլո-սաքսոն աշխարհակարգը դատապարտող ելույթով:
2007թ.-ին ի հայտ է գալիս երկրորդ Պուտինը, որին կարելի ա անվանել ուշ շրջանի Պուտին: Պուտինի երկրորդ գալուստն ազդարարվում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ, քաղաքացիական դաշտի և մասնավորապես մեդիաների նկատմամբ բռնաճնշումներով, գունավոր հեղափոխությունների դատապարտումներով, արևմտյան քաղաքակրթության քննադատությամբ և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, Խոդորկովսկու նախագծած, դեպի Չինաստան նավթամուղի իրագործմամբ:
2008թ.-ին, երբ Պուտինը Պեկինում քննարկում էր երկկողմ առևտրի մեջ դոլարից հրաժարվելու հարցը, բռնկվում է ռուս-վրացական պատերազմը: Եվս մի քանի ամիս անց սկսվում է ռուս-ուկրաինական գազային հակամարտությունը, որը տարիների ընթացքում կվերածվի լայնամասշտաբ բախումների ու տարածքային վեճերի: Բայց անկախ ամեն ինչից, անկախ հեռուստաալիքների խլումից, անկախ ՅՈՒԿՈՍ-ի ազգայնացումից, անկախ Օսիան ու Աբխազիան վերցնելուց, արևմուտքը, որ «լիբերալ» ու «արևմտամետ» Ելցինին շատ ավելի փոքր ու աննշան բաների համար հասցրել էր քաղաքական և ֆիզիկական սնանկության եզրին, Պուտինի հանդեպ որևէ լուրջ պատժամիջոց չի կիրառում, ընդհուպ մինչև Ղրիմի միացումը Ռուսաստանին և, նույնիսկ այդ ժամանակ կիրառված պատժամիջոցները, համեմատելի չէին, օրինակ` Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետ: Իսկ ՅՈՒԿՈՍ-ի գործով Եվրոպայում մինչ օրս որևէ դատավճիռ չկա...
Չինական իմաստությունն ասում է, որ այն, ինչը հասնում է իր գագաթնակետին, աստիճանաբար սկսում է դառնալ իր իսկ հակապատկերը: Քաղաքական օրակարգի իմաստով վաղ շրջանի Պուտինն իր ուշ շրջանի վիզ-ա-վիի հակապատկերն է: Ընդ որում, թե որն է այդ երկու Պուտինների մեջ իրականը, ես չգիտեմ, չեմ բացառում նաև, որ երկուսն էլ իրական էին կամ, որ երկուսն էլ կեղծ են: Համենայն դեպս իմ ճակատագիրը նման երևույթի վառ օրինակն է: Արթուր Դանիելյանը մինչև 2020թ.-ի նոյեմբերի 6-ը մի մարդ էր, իսկ դրանից հետ`լիովին այլ, գրեթե ամբողջովին ուրիշ աշխարհայացք ունեցող մարդ է, ում համար նախորդ Արթուրը մահացու թշնամի կլիներ: Ու երկու Արթուրներն էլ իրական էին, իսկական ու անկեղծ, մինչդեռ Արթուրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պարզվեց` լիովին կեղծ էին:
Չի կարելի բացառել նաև, որ այս ամենը իրոք բլեֆ է ու, որ արևմուտքը միտումնավոր ԽՍՀՄ վերականգնման բեմականացում է իրականացնում Չինաստանին զսպելու համար: Այնպես, ինչպես ժամանակին աճեցրել էին Հիտլերին Ստալինի դեմ, իսկ հետո Ստալինին Հիտլերի դեմ... կամ 70-ականներին աճեցրել էր Չինաստանը Սովետի դեմ: Հիմա գուցե Սովետի աճելու հերթն ա... Չինաստանին վերապահված է արևմուտքի գլխավոր տնտեսական գործընկերոջ դերը: Չինաստանի հետ քաղաքական գործընկերությանը արևմուտքը դեռ պատրաստ չէ, չինացիք դեռ այդքան չեն աճել: Արևմուտքն էլ փորձում է երաշխավորել, որ չաճեն:
Անկախ ամեն ինչից, փաստն այն է, որ այսօր` թե Ուկրաինայում, թե Կովկասում և թե Կենտրոնական Ասիայում Պուտինը պայքարում է քսան տարի առաջվա Պուտինի` կայացված ու իրագործված որոշումների դեմ: Ինչպես և քսան տարի առաջ, այդպես էլ հիմա Ռուսաստանն ունի հզոր բանակ, ունի ՖՍԲ-ԳՌՈՒ, վերջիվերջո ունի ծառայության մեջ գտնվող մոտ 2000 միջուկային մարտագլխիկ, բայց էդ ամենը սովետին չփրկեց փլուզումից, Ադրբեջանը չպահեց սանձերի մեջ, Ղազախստանում ռուսաց լեզվին վախճանից չփրկեց... ու նույն տրամաբանությամբ հիմա էլ ռուսական միջուկային արսենալը չի կարող Ուկրաինան գրավել, որովհետև մեկ Նավալնին իր պոտենցիալով գերազանցում է աշխարհի երկրորդ միջուկային արսենալն ունեցող երկրի կրակային հզորությունը:
Ընդ որում, ռուսական միջուկային պոտենցիալը պահպանելու համար պետությունը միլիարդավոր դոլարներ ու տասնամյակներ է ծախսում: Իսկ Նավալնին մի քանի տարվա ու համեմատաբար համեստ ներդրումների արդյունք է: Չստացվի Նավալնին, կլինի մեկ ուրիշը... Մինչդեռ Ռուսաստանը չի կարողանում նույնիսկ «Նավալնու» տրամաչափի զինատեսակներ ստեղծել, ուր մնաց Սահակաշվիլի կամ Յուշենկո կառուցի... Մոսկվայի արտադրական հզորության մաքսիմումն էս պահին «մեր» Փաշինյան-Քոչարյան զույգն է, որը ոչ մի ձև չի «ուտվում» ու լրիվ անպիտան կլիներ, եթե արևմուտքը չօգներ սրանց` մեզ «կերցնելու» գործում:
Ասեմ ավելին՝ պատմությունը ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն ինքնուրույն չեն կարող ստեղծել Սահակաշվիլի կամ Նավալնի, այլ չեն կարող նույնիսկ վերացնել նրանց` առանց արևմուտքից եկած համապատասխան հրահանգի կամ թույլտվության, ինչպես Խոդորկովսկու կամ Վազգենի դեպքում էր: Հետևաբար Ուկրաինայի հետ հնարավոր հակամարտությունն էլ պիտի նախապես համաձայնեցված լինի` մեկ փոքր գյուղի ճշտությամբ, ինչպես Հին Թաղերի դեպքում էր:
Նենց որ, Պուտինն ընդդեմ Պուտինի այս հակամարտության մեջ հաղթելու է նա, ով այս երկու կերպարների բևեռացումն է ստեղծել: Մեզ մնում է սպասել ու տեսնել, թե որն է ըստ սցենարի տեղի ունենալու` Ռուսատանի մասնատումը՞, թե՞ Սովետի դեկորատիվ վերականգնումը:
Տեքստի չափից բողոքելիս նկատի ունեցեք, որ այս ամենն իրադարձությունների 10%-ն էլ չեն կազմում: Օրինակ` ստեղ գրված չէ, թե ինչպես Իրան-Աֆղանստան-Չինաստան նավթամուղը թույլ չտալու համար ամերիկացիք 2001թ.-ին մտան Աֆղանստան ու ինչու 20 տարի հետո դուրս եկան: Գրված չէ նաև, թե ինչպես Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Մանուկյանի միջոցով Բորիս Բերեզովսկուն սարքեց ՌԴ համար մեկ օլիգարխ, իսկ Ալեքսանդր Լեբեդին համար երկու քաղաքական գործիչը: Գրված չէ նաև, թե ոնց սպանվեցին Լեբեդն ու Բերեզովսկին:
Հ.Գ. հետաքրքիր փաստ է, որ Սովետի փլուզումից հետո աշխարհի երրորդ միջուկային պոտենցիալը պատկանում էր Ուկրաինային: Ուկրաինան այդ արսենալը փոխանցեց Ռուսաստանին` դրա դիմաց միջազգային հանրությունից ստանալով տարածքային ամբողջականության երաշխիքներ: Փոխանակման այդ առաջարկը ներկայացրել էր Ղազախստանի ներկայիս նախագահ Տոկաևը:

«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ Ուղիղ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աբովյանում բախվել են «ԳԱԶել»-ն ու «Ֆոլքսվագենը». Վերջինս այրվել է
Մեկ օր դադար վերցնելուց ու ամբողջ ուժերը լարելուց հետո հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում
«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երևանում (ուղիղ)
Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային վիճակը
Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ
Զանգվածային սպանություն՝ Նյու Յորքում․ կա 10 զոհ, 3 վիրավոր
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց 5-րդ տիտղոսն անընդմեջ
Լույս չի լինի
Զանգվածային սպանություն՝ Նյու Յորքում․ կա 10 զոհ, 3 վիրավոր
Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը
ՀՀ ՄԻՊ-ը Աչաջուր համայնքում մասնակցել է Ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Ավետիք Չալաբյանը կալանավայրից կոչ է հղել
Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ
Բոլոր մեղավորները պատժվելու են՝ շատ կարճ ժամանակում. Վանեցյան
Սևանա լճում որոնողական աշխատանքները դադարեցվել են. ԱԻՆ
Մայիսի 16-ին, ժամը` 8:00-ից հետևյալ 4 վայրերից կմեկնարկեն մեր ավտոերթերը. Իշխան Սաղաթելյան
Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի. Վանեցյան
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Dodge Caliber-ն ու Opel-ը
Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր. Իշխան Սաղաթելյան
Զելենսկին՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանիում
«Խորհուրդներ սեքսոլոգից». Էրոգեն գոտիներ. որո՞նք են դրանք, ինչպե՞ս գտնել զուգընկերոջ էրոգեն գոտին (18+)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում է
G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին
Ադրբեջանը, Վրաստանն ու մի քանի այլ երկրներ մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
Երևանի 12 դպրոցներ ուսուցիչներ են փնտրում
Քիմ Քարդաշյանը երազում է ամուսնանալ չորրորդ անգամ
Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում
Ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ. Ռոզա Լին
Բարությունը կփրկի աշխարհը․․․ և Արցախը
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Դիմադրություն շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ
Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական
Twitter-ի գործարքը կասեցված է
Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը
Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ նորընտիր նախագահի հետ, հաջողություն մաղթել աշխատանքում
Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Գնել Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին
Մարիա Զախարովան անդրադարձել է «Եվրատեսիլում» Ուկրաինայի հաղթանակին
Արայի լեռան մոտ BMW-X5-ը ձորն է ընկել․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա կապակցությամբ
Ինչ ունեցվածք ունի Արթուր Վանեցյանը
Գուրգեն Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր որոշումը
Գյումրիում վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց
Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են. Էլինար Վարդանյան
Այսօր աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™