«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. ԲԴԽ-ն պարզաբանում է տարածել
Իրավական
Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:
«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,-ասված է ԲԴԽ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ: