Իսկ միգուցե Արմեն Սարգսյանը դրա մեջ փա՞յ ունի... Իսկ միգուցե տենց փայերո՞վ է Փարիզի կենտրոնում տուն գնել. Իոաննիսյան
Սոցցանցերի քրոնիկոն
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արաբական Միացյալ Էմիրություններում Արմեն Սարգսյանի ստորագրած՝ Հայաստանում 200 ՄեգաՎատ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումը կարող էր ստվերել ատոմակայանի հետագա կառուցման հեռանկարը:
Եթե մենք, որպես պետություն, ուզում ենք ունենալ նոր ատոմային էլեկտրակայան (իսկ գործողը շուտով փակվելու է), ապա պետք է վստահ լինենք, որ դրա համար կկարողանանք ապահովել գոնե մի 600-800 ՄեգաՎատ սպառում՝ օրվա բոլոր ժամերին (այդ թվում՝ բարձրավոլտերով արտահանմամբ):
Եթե կառուցենք 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, ապա ատոմակայանը կլինի մաքսիմում մի 500 ՄՎտ, ինչը արդեն քիչ է տնտեսապես շահավետ ատոմային էներգիա ստանալու տեսանկյունից:
Իսկ Արմեն Սարգսյանը լավ կաներ գիտակցեր, որ այս երկրում (ցանկացած երկրում) կա գործադիր իշխանության մեկ ղեկավար և ինքը չի կարող ինքն-իրենով որոշել, որ ատոմայինի տեղը արևային էներգետիկա ենք զարգացնելու:
Հ.Գ. Արմեն Սարգսյանը ֆիզիկոս ու նախկին վարչապետ է և այս ամենը շատ լավ հասկանում է: Այդուհանդերձ, գնացել է Դուբայ ու ձեռք բերել այդ խնդրահարույց պայմանավորվածությունը... Իսկ միգուցե Արմեն Սարգսյանը դրա մեջ փա՞յ ունի... Իսկ միգուցե տենց փայերո՞վ է Փարիզի կենտրոնում տուն գնել (տես Հետք-ի հետաքննությունը)»: