Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ եմ իմացել այդ մասին․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին

Քաղաքական

Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Փաշինյանն անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց․ «Այնուամենայնիվ որոշումը նախագահն է կայացնում և ինքն էլ կայացրել է բնականաբար։ Երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակելուց ընդամենը 3,5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե կայացրել է որոշումը, որից հետո ասել է, որ ինքը կայացրել է որոշումը։ Այս համատեքստում չեմ կարող ասել, թե ինչն է բավարար, ինչը բավարար չէ։ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են և ես կարծեմ նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ես ասացի, որ իմ դիրքորոշումները մի փոքր կամ էականորեն տարբերվում են նախագահի դիրքորոշումներից։ 2018 թվականից հետո, երբ  Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ այդ ժամանակներից ի վեր սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել համենայնդեպս նախագահի լիազորությունների մեջ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, ես ինքս էլ դրանք ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում այն մեկնաբանել, որովհետև յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում այդ որոշումը ինչ փաստարկների հիման վրա լինի»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու պահին ոչ ՀՀ, ոչ էլ Անգլիայի քաղաքացի է եղել, և նրա նկատմամբ  հնարավոր քրեական գործ հարուցվելուն Փաշինյանն ասաց, որ չի հասցրել այդ հրապարակումներին մանրամասն ծանոթանալ։

«Ես մեկնաբանություն չունեմ, մի դիտարկում ուղղակի, ես քիչ հավանական եմ համարում այն, որ նախագահ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել և գրեթե անհնար եմ համարում։ Ես կարծում եմ, որ համենայնդեպս իմ քննարկելու մանրամասները չեն դրանք»,-ասաց նա։

Հարցին, թե իրենց քաղաքական թիմը ունի նախագահի ֆավորիտ պատասխանեց, որ իրենց թիմը ու ինքը հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ են տեղեկացել այդ մասին, ուստի իրենց թիմը նախկինում այդ թեմայով քննարկում չի ունեցել։

«Մենք այդ թեման լուրջ պետք է քննարկենք և որոշում կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմական ժամանակներով և այո  «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ընտրի ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ կարծում եմ, որ պետք է մենք գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանի միջև լինի քաղաքական ներդաշնակություն, մանավանդ հիմա երբ կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Իհարկե մենք դեռ կքննարկենք, ես չեմ կարող ասել, որ մենք այս պահին որոշում ունենք։ Իմ դիտարկումն այն է, որ եթե մենք այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած քաղաքական ներդաշնակության հարցը կարևոր է լուծել։ Մասնավորապես նախորդ տարի ԳՇ հայտնի հայտարարության համատեքստում, դա պետականության կորստի եզրին էին գտնվում այդ ժամանակ, շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չհանդիպենք այլևս։ Իհարկե ՍԴ-ն տվեց դրանց իրավական պատասխանը և տեսականորեն նման բաներ այլևս չեն կարող լինել»,-ասաց Փաշինյանը։

Հարցին, թե այս պահին որևէ թեկնածու չկա՞ իր մտքին, որ կընտվի ՀՀ նախագահ, քանի որ ՔՊ-ն չունի երեք քարորդը պետք է ընտրի նախագահ, իսկ ՔՊ-ն ԱԺ-ում չի կազմում երեք քարորդ տոկոս, չկա այնպիսի հեղինակություն ունեցող մարդ, որին ձայն տա նաև ընդդիմությունը, պատասխանեց․ «Սահմանադրությամբ կարգավորված է, մեքն այստեղ ճգնաժամային իրավիճակի խնդիրներ չունենք։ Կա ՀՀ նախագահի ընտրության երեք փուլ, եթե առաջին փուլում չի ընտրվում, բայց ՔՊ-ն կարող է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում, բայց չեմ կարծում, որ մենք այս իրավիճակում պետք է գնանք էքսպերիմենտների»,-ասաց նա։

Երևանում կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Ավինյան
Պավել Մանուկյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվի 11 մարդուց բաղկացած հակական պատվիրակություն
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան
ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում
Այսօր միասնական քննությունների 2-րդ փուլի 1-ին օրն է․ ԳԹԿ
Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար. ՊԵԿ նախագահի տեղակալ
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները
Հարոյանը հեռացավ «Կադիսից»
Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը
Անահիտ Ավանեսյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերը
Բերձորի և Աղավնոյի հանձնումը նախօրոք պլանավորած գործողություն էր. Մարտիրոս Հակոբյան
Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին
Արտաշատ քաղաքում տան տանիք է այրվել
ՌԴ և Չինաստանի դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների կարիք չունեն, տարածքում ռումբ չկա
Նշվել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Բացվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը
Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան
Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն
Ուզում եմ հասկանալ՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվություն տալը ո՞ւմ հերոսությունը կարող է ստվերել․ Աիդա Ներսիսյան
Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն
Պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կփոխանցվեն անկանխիկ եղանակով
Գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը
Երևանում ՌԴ և ՉԺՀ դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
Մհեր Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները
Վիճաբանության ժամանակ կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին․ ոստիկանություն
Տոնդ շնորհավո´ր պայքարող, անկախ ժողովրդի երկիր ԱՄՆ. Հայկ Մարտիրոսյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում
8-ամյա երեխան բակում խաղալիս հրազենային վիրավորում է ստացել
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Մարտիրոս Հակոբյանը. դիտե՛ք այսօր՝ ժամը 21.30-ին
Գևորգ Պապոյանը՝ դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառի մասին
Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք
Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան
Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս
Տեղի է ունեցել Միշել-Ալիև հեռախոսազրույցը
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Սրանց մեքենայություններն այնքան պրիմիտիվ են, որ թալանի բացահայտումը կարելի է վստահել մի 1-ին կուրսի ուսանողի. Բալբաբյան
ՊՎԾ 2022 թ.-ի հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել է 6 քրեական գործ
Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն, կա 6 վիրավոր
Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք)
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են 2.302.434 ՀՀ դրամ
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™