Ասել՝ բացառապես քաղաքականության շնորհիվ է, չենք կարող, բայց քաղաքականությունն իր դերը խաղում է. տնտեսագետը՝ Փաշինյանի հայտարարած ցուցանիշների մասին Ինչո՞ւ են Վիտալի Բալասանյանն ու արցախցի պատգամավորները մեկնել Լիբանան «Վարդևանյանը կորելա...մարդկանց ձեռքերի վրա նայեք». պատգամավորի լուսանկարները մեմ են դարձել Պոլիկլինիկաների օպտիմալացումն արվում է մասնագետներին կրճատելու, փող խնայելու համար. բնակիչներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Գործող իշխանությունն իր սիրելի ժողովրդի սխալներն ուղղեց ապօրինի քրեական հետապնդման միջոցով. Վարոսյան Շնչառական վարակները դեռ չեն նահանջում. ի՞նչ խորհուրդներ է տալիս մասնագետը 360 հազար դրամ՝ Ազգային ժողովի տարբերանշանով ստվարաթղթե բաժակների համար. խորհրդարանի ուշագրավ գնումները Թող կարգի հրավիրեն իրենց պատգամավորներին և հոգ տանեն նրանց բառապաշարի մասին. Սաթիկ Սեյրանյան  Մեկ ամսվա ընթացքում՝ 8 գործուղում. որքա՞ն գումար է ծախսվել ԱԺ-ի «վոյաժների» վրա Հիմա ընթանալու է դանդաղ,ճահճային բանակցությունների փուլ. Մհեր Հակոբյանը՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի մասին Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. hetq.am

Հասարակություն

Hetq.am-ը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը:

Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ:

Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ:

Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերին: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:  

Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց:

Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։

Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։ 

Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։ 

Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։

Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։

Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։

Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով: 

Հգ. անդրսահմանային հետաքննությունը կհրապարակվի ավելի ուշ։

Տեսչական մարմնի պաշտոնյան պարբերաբար կաշառք է ստացել
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել
Փաշինյանը հայտնեց, որ Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման սկզբունքի շուրջ համաձայնություն չի ձևակերպվել
ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին
«Դիմադրություն» շարժման հանրահավաք–երթը Գարեգին Նժդեհի հրապարակից՝ ուղիղ
Արթուր Թովմասյանը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ
Հանձնաժողովը քննարկել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը
Հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ. ՊԵԿ
Անոնս.AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սուրեն Սուրենյանցը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ
Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք. Փաշինյան
Ո՞վ է պատասխանատու Հայաստանում շրջող Աթաթուրքի պատկերով թուրքական բեռնատարների համար
Անոնս.AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը.Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ասել՝ բացառապես քաղաքականության շնորհիվ է, չենք կարող, բայց քաղաքականությունն իր դերը խաղում է. տնտեսագետը՝ Փաշինյանի հայտարարած ցուցանիշների մասին
Դրանք մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը, այնտեղ խցանման ավելի բաձր աստիճան է․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության կողմից ճանապարհներ փակելու մասին
Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հարցուպատասխանն է
Փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները
82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյան հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ
Էն որ ռոյալ էիք նվագում այլ երկրի նախագահի տիկնոջ համար,Արցախը հանձնվում էր Ադրբեջանին. Զոհրաբյան
Ալեքսանդր Կուրենկովը նշանակվել է Ռուսաստանի ԱԻ նախարար
ԱԺ-կառավարություն հարցուպատասխան.ՈՒՂԻՂ
Ինչո՞ւ են Վիտալի Բալասանյանն ու արցախցի պատգամավորները մեկնել Լիբանան
Ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է
Վարորդը հիվանդանոցում մահացել է
Հայաստանի իշխանությունը փորձում է փլուզել Արցախի հարցում մեր միասնականությունը. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակալը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, վերջինս հոսպիտալացվել է․ Shamshyan.com
Սաղաթելյանը հավանաբար մոռացել է մայիսի 4-ի ԱԺ նիստը. Տարոն Չախոյան
Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետի ական
Ուղիղ. ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները
Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի
ՀՀ նախագահը ԿԽՄԿ-ի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը տեղի կունենա Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու տեղակալը կմեկնեն Իտալիա
Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցում է «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ
Լարված իրավիճակ Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի գործով նիստին
Երևանում երիտասարդը անառակաբարո գործողություններ է կատարել 8-ամյա աղջնակի նկատմամբ
Ունենք ԼՂ չլուծված հիմնախնդիր, որը մեզ կոնֆլիկտի մեջ է պահում Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահը Դավոսում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
«Վարդևանյանը կորելա...մարդկանց ձեռքերի վրա նայեք». պատգամավորի լուսանկարները մեմ են դարձել
Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ, եթե Լարսի խցանումը չլիներ․ Վահան Քերոբյան
Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով
Հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™