«Հայփոստ»-ի Բաղրամյանի բաժանմունքում դեղատուն է գործում. ահազանգից ամիսներ անց
Հասարակություն
Ամիսներ առաջ՝ նոյմեբեր ամսին, ArmDaily.am-ը ահազանգել էր ստացել քաղաքացիներից, որ Բաղրամյան պողոտայի 23 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի մասնաճյուղը, որը հուլիսին էր վերանորոգվել, կրկին վերանորոգման պատճառով փակ էր։ Այն ժամանակ «Հայփոստ»-ից հայտնել էին, որ խողովակների հետ կապված խնդիր է եղել, ստիպված նորից քանդել են և նորից վերանորոգում են։
Այսօր արդեն «Հայփոստ»-ի Բաղրամյանի այդ մասնաճյուղի մի մասը դեղատան է վերածված։
Փաստորեն ստացվում է նոյեմբեր ամսին ծրագրված երկրորդ վերանորոգումը դեղատուն բացելու համար էր արվում։