Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք
Կորոնավիրուս
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 550 մարդ, մահացել՝ 31-ը։
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 059 392 դեպք, որից 967 585 հիվանդ ապաքինվել է, 14 732-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 658 343 պատվաստում, օրական՝ 1 550։