Արարատի մարզում բախվել են Nissan Skyline և Lada Priora ավտոմեքենաները. վերջինս էլ ավերածությունների է ենթարկել «999» մարկետը. կա վիրավոր
Հասարակություն
Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյանը: