Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը. Գերագույն Ռադայի խորհրդական  Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին  Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ) Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին  Խաչատուրովին որևէ կերպ չեն կարող հետ պահել իր նպատակներից. Միհրան Պողոսյան  Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կարծո՞ւմ եք, որ 6 ամիս շարունակ Ռուբինյանը Թուրքիայում զմայլվել է Բոսֆորի տեսարաններով և ծովամթերքներով ռեստորան է միայն այցելել. Հայկ Դեմոյան

Քաղաքական

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում, որի շուրջ ողջ շաբաթվա ընթացքում քննարկումներ եղան Ազգային ժողովում: Իշխող ուժը՝ հանձինս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ով հենց գլխավորում էր Մոսկվայի բանակցությունները, պնդում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ասաց, որ Թուրքիայի՝ իր նախապայմաններից հրաժարվելը մի քանի հարթության վրա է պետք դիտարկել:

«Եթե դա փորձենք համարժեքության համատեքստի մեջ դիտել, այսինքն որքանով են Հայաստանի և Թուքիայի՝ որպես երկրների կարգավիճակի համարժեքությունը և ակնկալիքների համարժեքությունը: Օրինակ՝ ինչ է ստանում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով, և չունենալով, ասենք, անմիջական կապ Ադրբեջանի հետ: Որպես այդպիսին՝ այդ «ապրանքը, իրեն վաճառելու հետաքրքրություն չկա:

Եթե նախապայմանների առումով դիտարկենք՝ այդ սահմանների հարցը արհեստական ձևովորված օրակարգ է այս պահի համար, և ցանկացած պահի սահմանագծի հաստատումը, դրա վերանայումը միջազգային հարաբերություններում նոր անվտանգային իրավիճակի դեպքում կարող է փոփոխվել: Այսինքն՝ Հայաստանի կողմից կճանաչվի սահմանգիծը, թե ոչ,  Թուրքիայի համար էական չէ:

Նույնը նաև Ցեղասպանության պարագայում. հիմա երբ մեծ քանակությամբ երկրներ, այդ թվում խոշորները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, արդեն ճանաչել են, Թուրքիայի կողմից այդ նախապայմանը արդեն 30-40 տարվա  մնացուկային նախապայման է, որը ծիծաղելի է արդեն, եթե այդպիսի նախապայման է դրվում Թուրքիայի դեմ և կրկնակի ծիծաղելի կլինի, եթե ներկա իշխանությունները այդ նախապայմանին գնան: Դա մի քիչ տրագիկոմեդիայի ժանրից կլինի»,- ասաց Դեմոյանը:

Նա նշում է, որ առավել կարևոր կլինի, երբ թուքական կողմը ունենա և պնդի իր ակնկալիքները Սյունիքով Ադրբեջանի հետ ուղղակի հաղորդակցվելու իրավունքի մասին:

«Դա արդեն, կոպիտ ասած, որպես ապրանք գնելու համար կարող է հետաքրքիր լինել Թուրքիայի համար: Մնացած առումներով՝ մենք տեսնում ենք հայկական կողմի հրապարակի վրա միակողմանի և չափից ավելի խիստ շեշտադրված ցանկությունը: Առևտրի պարզ հարաբերություններում, երբ գնորդը խիստ հետաքրքրություն է ցուցաբերում ապրանքի նկատմամբ, վաճառողը, որ գին չի ասել այդ ապրանքի համար, տեսնում է հետաքրքրությունը՝ ավելի է գինը բարձրացնում: Ինչը և անում է Թուրքիան»,- ասաց Դեմոյանը:

Ինչ վերաբերում է Ռուբինյանի թեկնածությանը, և նրա անվան շուրջ բարձրացած աղմուկին, մասնագետը  նշեց, որ ՝ Ռուբինյանի ներկա դերակատարությունը արդեն կանխորոշված է եղել:

«Դուք կարծո՞ւմ եք, որ 6 ամիս շարունակ՝ 2017-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի ապրիլը, Ռուբինյանը զմայլվել է Բոսֆորի տեսարաններով և ծովամթերքներով ռեստորան է միայն այցելել: Իհարկե ոչ: Ռուբինյանը երբեք ինձ չի կարող ապացուցել, որ 6 ամսվա ընթացքում իրենով չեն հետաքրքրվել: Ուղղակի կամ անուղղակի շփում 100 տոկոսով կարող եմ երաշխավորել, որ եղել է համապատասխան մարմինների և ծառայությունների կողմից: Այսինքն՝ Ռուբինյանի ներկա դերակատարությունը արդեն կանխորոշված է եղել, իմ դիտարկմամբ: Ըստ սցենարի՝ Ռուբինյանը պետք է Հրանտ Դինքի հիմնադրամով գնար Ստամբուլ, որպեսզի այնտեղ նախապատրաստեր իր կարգավիճակը այս գործի համար: Իսկ որ այս գործընթացի սպասարկող անձնակազմի մեջ մենք տեսնում ենք նաև այլ անձանց, ովքեր նույն հիմնադրամից գրանտներ են ստացել, ես տեղյակ եմ՝ այդ գրանտների գումարները որ խողովակներից են գալիս: Մենք ունենք նաև սփյուրքահայեր, ովքեր նույն «Հրանտ Դինք» հիմնադրամի հոգաբարձուների կազմի մեջ են և հրաշքով իրենք հայտնվել են նաև Ծիծեռնակաբերդում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տեսնում ենք մի բավական լավ հյուսված, մարդկանց և դերակատարումների փոխկապակցված շղթա, որտեղ նույնիսկ դավադրության տեսություններն են շատ փոքր դիտվում»,- ասաց Դեմոյանը:

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին և Հայաստանի արտգործնախարարին հրավիրելուն՝ Դեմոյանը ասաց, որ դա «մանրադրամ է, որը Թորքիան շաղ կտա»:

«Թուրքիան ցույց է տալիս, թե ինչ դրական է տրամադրված և այդ մանրադրամով ինքը գնում է հանրային կարծիք: Մեզ մոտ առաջացնում է անտեղի, կամ նույնիսկ տեղի ոգևորություն:»,- ասաց մասնագետը:

Նա նշեց, որ այժմ շատ է քննարկվում ինքնաթիռային հաղորդակցությունը բացելու թեման, սակայն դա նորություն չէ, որովհետև շաբաթը մեկ անգամ թռիչքներ դեպի Ստամբուլ եղել են:

«Այլ բան է, որ հիմա ինչ-որ կոմունիկե հուշագիր ստորագրվեր հայկական կողմի հետ, որ այս պահից սկսած երկու կողմերը աշխատանք տանեին երկաթուղաղային հաղորդակությունը վերագործարկելու համար: Դա ամենակարևորն է այսօր: Գետնի վրա բեռնափոխադրումը սևծովյան նավահանգիստներից, որը Հայաստանի համար շահագրգռվածություն համար մեկն է այս պահին: Բայց Թուրքիան կրկին շաղ է տալիս այդ մանրադրամները. Անթալիա հրավեր, ինքնաթիռների թռիչք և այլն, և այլն: Այս պահի դրությամբ թուրքական կողմից չկա որևէ հայտարարությունը, որը խոսում է սահմանը բացելու նպատակայնության մասին, ընդհակառակը»,- ասաց Դեմոյանը:

Նա նաև նշեց, որ հարաբերությունների հաստատման գործընթացի հաջողելը կամ տապալելը կապված է ռուս-թուքական հարաբերությունների հետ:

«Տեսեք՝ Ուկրաինայում այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել : Այստեղ պետք է հասկանանք՝ արդյոք Թուրքիան իրեն չեզոք կպահի, թե ոչ: Հիշում եք՝ Իրաքի պատերազմի ժամանակ Թուրքիան հնարավորություն չտվեց  ամերիկյան,  ՆԱՏՕ-ի ուժերին, որպեսզի հյուսիսից՝ Թուքիայի տարածքից  մուտք գործեն Սիրիա: Աննախադեպ շոկային էֆֆեկտ ունեցավ սա  Վաշինգտոնում: Ռուսատանը այժմ ամեն կերպ  փորձում է, որպեսզի հնարավոր սրացման դեպքում՝ Արևմուտքի և Ռուսաստանի բախման, լայնածավալ պատերազմի դեպքում, Թուքիան գոնե ճակատ չբացի Ղրիմում և Կովկասում:

Ամբողջ հարցը այն է, թե արդյոք Թուրքիան չեզոք կպահի իրեն Արևմուտք-Ռուսաստան թեժացումից: Այս հարցում  պետք է նաև հաշվի առնենք  այն, որ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ անդամ երկիր, դաշինքի այլ երկրների պատերազմում լինելու դեպքում որպես դաշնակից պետք է մասնակցի ցանկացած գործողության՝ դա կլինի ռազմական, շռջափակման և այլ գործողություններ: Այս ծիրի մեջ պետք է տեսնենք զարգացումները մեր տարածաշրջանում»,- ասաց  Դեմոյանը:

Արփինե Պետրոսյան

44-օրյա պատերազմը գծագրվել է ԱՄՆ-ի կառույցներում. Վազգեն Պետրոսյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերին․ Մհեր Գրիգորյան
ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ
Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահի տիկնոջ հետ հանդիպմանը նշել է, որ իր գործունեության հիմքում է առողջ ապրելակերպի և հասարակության կայուն զարգացման քարոզը
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում ձյուն է տեղում
Ինչո՞ւ է չեղարկվել «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը
Նախագահ Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Դիմադրությունը» Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրում
Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Այսօր հանրահավաք չի լինելու. Լևոն Քոչարյան
Աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտին առնչվող օրինագծերի մշակման թեմայով
Պարգևատրումները տրվում են բացառապես կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությանը համապատասխան. Ոստիկանություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վազգեն Պետրոսյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Վարչապետն ընդունել է Լիտվայի նախագահին
ՄԻՊ-ն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրներին
Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան
Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին
Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը
ՀՀ նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ Լիտվայի նախագահի և նրա տիկնոջ
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Մայիսյան ձյուն. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լիտվայի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը
Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
Շենգավիթի ոստիկանության մոտ բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel. կա 1 զոհ
Բարոնուհի Քոքսը բրիտանական իշխանություններին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախում հանցագործություններ կատարելու համար 
«Առանց Նիկոլ Հայաստան լինելու է». ակցիայի մասնակիցը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
«Դիմադրության» երթը դեպի Մատենադարան, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը. Ուղիղ
Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ
Ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված. Շիրակի մարզպետ
Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ. Համբարձում Մաթևոսյան
«Նիկոլ դավաճան»․ ինչպես «Դիմադրություն»-ը դիմավորեց Հայաստանի և Լիտվայի նախագահներին
Հայաստանը Համաշխարհային գիմնազիադայիում արդեն 3 մեդալ է նվաճել
Հուշագիր՝ Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգման և վերականգնման մասին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին կարմիր «զոնտիկավորներին»
Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը
Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում. Ստեփան Դանիելյան
«Ամոթ...Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց
Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը  
Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ
Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Որպես անհետ կորած որոնվող Անդրանիկ Ղուկասյանը հայտնաբերվել է
Արմավիրի մարզում բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն. կան վիրավորներ
44-օրյայի քննիչ հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը. Անդրանիկ Քոչարյան
Համոզված եմ, որ ձեր այցը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին. Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™