Քանի մարդ է ներկա եղել Պապիկյանի հարսանիքին և արդյոք բոլորը ներկայացրել են QR կոդերը
Հասարակություն
Երեկ կայացավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությունը։ Ճոխ ու գեղեցիկ միջոցառումը տեղի է ունեցել Փարավոն ռեստորանային համալիրում։ Այս մասին ArmDaily.am-ը տեղեկացավ հենց ռեստորանի աշխատակիցներից։ Նշենք, որ Պապիկյանը հարսանեկան արարողությունից առաջ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։ Պապիկյանի սիրելին նրա մամուլի խոսնակն էր ժամանակին։
ArmDaily.am-ը հետաքրքրվել է, թե երեկ Պապիկյանն ու իր բոլոր հյուրերը արդյոք ներկայացրել են QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասսխան։ Մոտ 500-ից ավելի մարդ երեկ, ըստ ռեստորանի աշխատակիցների, ներկայացրել է համապատասխան թղթերը։ «Այո, գիտեք, բոլորը ներկայացրել են կամ թեստի պատասխանը կամ QR կոդը, ավելի քան 500 մարդ է ներկա եղել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Փարավոն ռեստորանի աշխատակիցը։
Հարցին, թե արդյոք որևէ մեկը չի հայտնվել, որ չի ունեցել կամ թեստի պատասխանը կամ պատվաստման կոդը, պատասխանեց․ «Ոչ, բոլորը ներկայացրել են»