Ղազախստանում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ
Միջազգային խճանկար
Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ։ Հաղորդում է Tengrinews-ը։
Ահաբեկչության, անկարգությունների, սպանությունների, կողոպուտների և այլ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 819 քրեական գործ, ասել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ելդոս Կիլիմժանովը։
«Այս գործերով կալանավորվել է 970 կասկածյալ։ Դրանցից 782-ը դատարանի սանկցիայով բերման են ենթարկվել, 29-ը տնային կալանքի տակ են»,- հավելել է Կիլիմժանովը։
Ամենաշատ ձերբակությունները՝464 մարդ,ահաբեկչության և զանգվածային անկարգությունների հոդվածներով են: Միաժամանակ, ըստ գլխավոր դատախազության ներկայացուցչի, ներկայացված տվյալները դեռ վերջնական չեն։