Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանով այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։
Այսօրվանից սկսված Հայաստանում QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասախան չունեցող քաղաքացիները չեն կարող այցելել ռեստորաններ, թատրոններ և այլ ժամանցի վայրեր։
Չնայած, որ այս որոշումը մի շարք քաղաքացիների և տնտեսվարողների զայրույթն առաջացրեց, բայց այն այսօրվանից գործում է։ Դա են վկայում թատրոններ կատարած մեր բազում հեռախոսազանգերը։
ArmDaily.am-ը մի քանի զանգեր է կատարել թատրոններ և ռեստորաններ՝ պարզելու, թե գործում է օրենքը, թե ոչ։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից մեզ ասացին, որ այո, իրենց թատրոն չի կարող այցելել քաղաքացին, ով պատվաստված չէ, կամ գոնե չունի թեստի բացասական պատասխան։
Համազգային թատրոնում, նույնպես, գործում է օրենքը, միայն թե մարտի 1-ից։
«Մեզ մոտ տոմսերը շուտ էին վաճառվել ու այդ ժամանակ այս օրենքը դեռ չէր գործում, դրա համար չենք կարող մեր հանդիսատեսից պահանջել, որ ներկայանան QR կոդերով, բայց ամսի 1-ից շատ խիստ է դրվելու այդ օրենքը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի աշխատակիցը։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ևս այս որոշումը գործում է։
Իսկ այ ռեստորաններում այլ է խնդիրը։ ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել ռեստորանների հետ՝ պարզելու, թե օրենքը գործում է, թե ոչ։
«Մեզ մոտ դեռ նման օրենք չկա, հանգիստ կարող եք առանց QR կոդերի գալ»,-ասաց ռեստորաններից մեկի աշխատակիցը։
Սեդա Մակարյան