Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան  Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համար

Հասարակություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ տարածած հայտարարությամբ դատապարտում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին` լրագրողական համայնքի հասցեին վիրավորական ու անպարկեշտ արտահայտություն թույլ տալու համար։

«Երեկ՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք իշխող ուժի ներկայացուցչի այս վարքագիծն ու բառամթերքը, որոնք ոչ միայն հարիր չեն պատգամավորի կարգավիճակին և դրան վերաբերող էթիկական նորմերին, այլև անվստահություն են առաջացնում մի քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչված է զբաղվել օրենքներ ստեղծելով, այդ թվում՝ ուղղված վիրավորանքին ու ատելությանը հակազդելուն ու դրանց տարածման համար պատասխանատվություն սահմանելուն։

Խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը։ Ոլորտի բարեփոխումների համար չօգտագործվեցին ոչ օրենսդրական փոփոխությունները, ոչ էլ իրավակիրառ պրակտիկան։ Փոխարենը իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հոխորտալու, վիրավորանքներ շռայլելու մասնավոր հեռուստաընկերությունների հասցեին։ Թեև վերջիններս իսկապես մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր են սպասարկում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դաշտը կարգավորելու փոխարեն՝ իշխանավորները պետք է վիրավորական խոսքեր ուղղեն հեռարձակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ 

Արձանագրում ենք, որ առայժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ անդամ հանդես չի եկել քննադատությամբ կամ գոնե անհամաձայնություն ու ափսոսանք չի հայտնել իր կուսակցի անպատասխանատու արտահայտության համար։ Եվ սա ևս մեկ տագնապալի նախադեպ է, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

Ազգային ժողովից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վարքագիծը քննարկման առարկա դարձնելու և համապատասխան որոշում կայացնելու համար,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել և գնահատական տալ Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում,

Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի»,- նշված է հայտարարությունում։

Դատապարտող հայտարարությանը միացել են հետեւյալ կազմակերպությունները․

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Կապիկի ծաղիկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում. ՈՒՂԻՂ
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հանդիպումը․ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը․ Ավանի նորանշանակ փոխթաղապետ
Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը
Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը շարունակում ենք․ Իշխան Սաղաթելյան
2 դեղաչափ ստացածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան
Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա․ դա կբերի աղետի․ Վահե Հովհաննիսյան
Մեկնարկել է Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը
ՇՄՆ-ն առաջարկում է Սևանա լճից 2022 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մետր
Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ
Վիրավոր, կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ. Դավիթ Ամալյան
Ամենակարևորը, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, և ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակաները. Գագիկ Ծառուկյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
Հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին
Մայիսի 16-22-ը Շիրակի մարզի բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա
Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է
Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան 
Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Աբրահամյան
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ
Մայիսի 20-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք
Գյումրիում կնոջը սպանած ամուսինը խոստովանել է մեղքը
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
«Երեկ գնացել էինք գազանանոց». Վահան Քերոբյան
Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ
Սա վերջն է հասկանո՞ւմ եք. Շարմազանով
Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնավերվել. ՔԿԾ
Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան
Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին 
ՀՀ նախագահը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյան
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը. Վարուժան Գեղամյան
Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 193 307 է
Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Արցախի օմբուդսմեն
Ի գիտություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™