Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան
Արցախ եւ մարզեր
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ առաջիկայում կիրականացվեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դեռ բյութջեի քննարկումների ժամանակ իրենց խմբակցությունը հայտարարել է, որ կառավարության նման կազմով անհնար կլիներ իրականացնել։
«Կառավարության մեջ կան բազմաթիվ ապաշնորհ մարդիկ, որոնք չունեն պրոֆեսիոնալ որակներ, ինչպես նաև բարոյական որակներ, մի խոսքով ամբողջական չեն այն որակները, որը պետք է ունենա գերատեսչության ղեկավարը հատկապես պատերազմից հետո։ Նաև տապալել էին պատերազմից հետո այդ ամբողջ գործընթացը։ Եղան նաև քննարկումներ, որը նույնպես զգաստացրեց Արայիկ Հարությունյանին, որովհետև մինչև բյուջեի ընդունումը հանդիպումներ էր խմբակցության անդամների հետ։ Մենք հենց այդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, փաստել էինք, որ կան բազամթիվ առաջարկներ, որոնք արվում են ազգային ժողովի կողմից, իսկ կառավարության անդամները մերժում են, որովհետև պարզապես չեն հասկանում։ Այո, չեն հասկանում, որովհետև իրենց բարոյական հատկանիշներ, մարդակային ամբիցիաներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ իրենք նաև փորձեն ճշտումներ կատարեն»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը ասաց, որ այդ հանդիպում-քննարկումներին հաջորդեց նաև Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, և Արայիկ Հարությունյանին ոչինչ չէր մնում, քան ինքնակազմակերպվել և հասկանալ, որ պետք է դադարել երկիրը տանել կործանման, պետք է դադարել թիմ-թիմ խաղալ։
«Արայիկ Հարությունյանը սկսեց տարբեր ձևաչափի հանդիպումներ կատարել՝ սկսած հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական ուժերի, կուսակցությունների ղեկավարների հետ, որպեսզի այս իրավիճակից կարողանան դուրս գալ։ Մենք կոնկրետ նշել ենք այն փաստարկները, որտեղ թերացել են իր կառավարության անդամները, և նաև մեծ մասամբ ինչպես մենք հասկացանք և փաստեցինք, և ինքն էլ ընդունեց՝ երբեմն իրեն հասել է ոչ ճիշտ ինֆորմացիա։ Եթե խոսենք մարդկային կոշտ լեզվով, ապա ստացվում է, որ հենց կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին։ Իրեն ոչինչ չէր մնում, քան սթափվել և իրականում կատարել բարեփոխումներ։ Հիմա պետք է լծվեն բոլորը, նաև ընդդիմությունը, աշխատանքի, և ես չեմ կարծում, որ դա կլինի կոնկրետ համագործակցություն, բայց ամենմեկը իր տեղում իր գործառույթները ճիշտ իրականացնելով կարողանանք այս իրավիճակը մի փոքր շտկել գոնե»,- ասաց պատգամավորը։
Հարությունյանը նշել էր, որ ազգային անվտանգությանն է հանձնարարված իրականացնել բյուջեյի նկատմամբ վերահսկողությունը։ Հարցին՝ եղել են վտանգավոր դեպքեր, որ բյուջեի վերահսկողությունը փոխանցվել է երկրի անվտանգային գերատեսչությանը՝ Հակոբյանը պատասխանեց. «Այո, որովհետև մեկ տարի շարունակ մեր խմբակցությունը աշխատում էր խիստ վերահսկողություն կատարել կառավարության անդամների, հատկապես իշխանության վրա։ Մենք, այցելելով գյուղեր և շփվելով բնակչության հետ, բավականին լուրջ դեպքերի հանդիպեցինք, որ կան այդպիսի գերատեսչություններ, և փաստեցինք, որ բոլոր այն գերատեսչությունները, որոնք կատարում են սոցիալական աջակցության ինչ-որ ծրագրեր, իսկ դրանով զբաղվում են համարյա բոլոր գերատեսրությունները, իրենց մոտ կան և շորթման, և ոչ նպատակային ծախսման դեպքեր։ Փաստ ունեցանք, որ մոտ 19 և 16 մլն դրամի վերաբերյալ Տարածքային կառավարության վատնման վերաբերյալ, դեռ գործը վարությում է, և մեղավորները չեն պատժվել, բայց գործերը բազմաթիվ են։ Կա նաև Առողջապահության նախկին նախարարի հետ կապված։ Կան բազմաթիվ սոցիալական անարդարության դեպքեր։ Ի վերջո Արայիկ Հարությունյանն էլ ընդունեց, որ կան այդպիսի վտանգներ, և ոչ բարեխիղճ ղեկավարության արդյունքում եղել են շորթումներ։ Նաև կան այնպիսի անդամներ, որոնց վատ և սխալ ղեկավարման արդյունքում կան ոչ նպատակային ծախսեր, ինչը նաև մսխում է դառնում, և բյուջեից անիմաստ գումարներ են դուրս եկել»։
Նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ ունեն կատարելու և ոստիկանությունը, և դատախազությունը, և ԱԱԾ-ն։
«Ճիշտ է, որ այդ հանձանարարությունները տրված են, որովհետև Արցախում այսօր այս իրավիճակը, որ կա, և այստեղ նույնսիկ մեկ լումա շորթելը անասելի հանցագործություն է։ Այդպիսի մարդիկ պետք է ամենածանր պատիժը կրեն»,- ասաց պատգամավորը։