Վերադարձ կորոնավիրուսի տագնապային վիճակի, Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիա. Հունվարի 20-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփՀամացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին ու մի քանի աշխատակիցների։ ArmDaily.am-ը կապ հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, ով ասաց, որ նման տեղեկատվություն չունի։
Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ֆորումը անցկացվում է երկրորդ անգամ, տեղի է ունենալուի մարտի 11-13-ին։ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ հրավիրվել ենք նաև Հունաստանը, Կիպրոսի հունական հատվածը, Իսրայելը, Եգիպտոսը։
Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է, որ բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ինչպես սպասվում և կանխատեսվում էր, մոտենում է COVID-ի համավարակի հերթական ալիքը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ 4-րդ, 5-րդ օրն անընդմեջ վարակակիրների էական աճ ենք ունենում․ «Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Դա նշանակում է, որ «օմիկրոն» տեսակի շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, մտնում է գործողության մեջ։ Հետևաբար, մենք պետք է վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»։