«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Իրավական
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին ու մի քանի աշխատակիցների։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվության բաժնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, ով ասաց, որ նման տեղեկատվություն չունի։