Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ)
ՏեսանյութՄայրաքաղաքում ամանորյա տրամադրությունը դեռ շարունակում է։ Հանրապետության հրապարակի և վարչական շրջանների տոնածառերը, որոնք նախորդ տարիներին հունվարի 14-ից արդեն հավաքվում էին, դեռ շարունակում են զարդարել Երևանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վարչական շրջանների տոնածառերը հանելու աշխատանքները արդեն ավարտված են, իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը ապամոնտաժելու աշխատանքները մեկնարկել են։
«Այս տարի հունվարի 14-ից սկսած եղանակային շատ ցուրտ պայմաններով պայմանավորված 2-3 օր ուշ են սկսվել աշխատանքները։ Առաջիկայում այդ աշխատանքները կավարտվեն, ամենայն հավանականությամբ՝ այսօր կամ վաղը»,- հայտնեցին քաղաքապետարանից։