Իշխանության ղեկին կանգնածները նյարդային շարժումներ են անում. իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների ռեկորդային թվի մասին «Գրկախառնությունների» սիրահար ոստիկանները. վերջին քաշքշուկների քրոնիկոնը՝ տեսանյութով Իշխանությունը դիմում է նման գործողությունների, երբ հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է.Մանուկյանի արձագանքը Սիմոնյանին Իշխանությունն ընդդիմությանը մանդատից զրկելու պրոցե՞ս է սկսում. ի՞նչ է ասում օրենքը Շուշիի գորգերի թանգարանի հարցը՝ օդում կախված. Պատմության թանգարանը խոչընդոտներ է ստեղծում, իսկ ԿԳՄՍՆ-ում զբաղված են Նարեկ Մանթաշյանին կիսակոմային վիճակում տեղափոխել են հիվանդանոց. Կոչուբաև Կարծում եմ նման դրսևորումները բացասական հետևանք ունենալու են.քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին  Բերման է ենթարկվել ՀՀ Ազգային հերոս Գրիգորի Խաչատուրովը. նոր մանրամասներ  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 155 անձ «Ոչ ռաբիսը միայն ի՞նքն է».Լուիզա Սարգսյանն արձագանքում է Քրիստոսի արձանի վերաբերյալ Թոքմաջյանի քննադատությանը Այնպես չէ, որ Ֆրանսիայի հրապարակում արկղ կբացեն և արկղից Պուտինը դուրս կգա, կասի բարև ձեզ. քաղտեխնոլոգը՝ ընդդիմության անակնկալի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան

Հասարակություն

Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է Հայաստանում տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը։ Նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։ Ոմանք քննադատում էին, ոմանք՝ ողջունում այս քայլը։ Ծառուկյանը այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ հարցադրում անելով, թե ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։

«Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ»,- ասված էր Ծառուկյանի հայտարարության մեջ։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասաց, որ զբոսաշրջության մեջ ամեն ինչ էլ կարելի է օգտագործել, եթե այդ ամեն ինչը արվի գրագետ և ճիշտ։

«Խոշոր հաշվով Հայաստանը՝ որպես պետություն, շատ մեծ խնդիր ունի իր զբոսաշրջային մարկետինգի հետ։ Այսօր Հայաստանը առանձնապես ոչ շատ հայտնի զբոսաշրջային ուղղություն է աշխարհում, և մենք արդեն տասնամյակ շարունակ չենք կարողանում լուրջ մարկետինգային արշավներ անել, որպեսզի երկիրը ճիշտ գովազդենք։ Հիմա պատկերացրեք՝ մի երկիր, որը չի կարողանում իրեն որպես բրենդ ճիշտ դիրքավորել և գովազդել, ինչպե՞ս է աշխարհին պատմելու իր 33 մետրանոց արձանի մասին։ Մենք ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որը ռեալ զբոսաշրջային արժեք է, բայց դրա մասին շատ քչերը գիտեն։ Անգամ շատ զբոսաշրջիկներ, երբ փաթեթն առել են և եկել, հասել են Տաթև, տեղում են իմանում, որ նման բան կար»,- ասաց Սոլոմոնյանը։

Նա նշում է, որ զբոսաշրջության անունը այսպիսի նախագծերի մեջ շոշափելը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմ։

«Որևէ վիճակագրական տվյալ չի ներկայացվել, և դժվար թե կարողանա ներկայացնել հաշվարկներով, թե ինչպիսի թռիչքաձև աճ կարող է դա ունենալ զբոսաշրջության համար»,- ասաց փորձագետը։

Դիտարկմանը, որ Հայաստանում հոգևոր-մշակութային կառույցներն ու հուշաքարերը միշտ շատ են եղել, և փորձը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում զբոսաշրջիկների համար, չի արժանանա արդյոք այս արձանը մնացածի ճակատագրին, Սոլոմոնյանը արձագանքեց, որ այդ հարցի վերաբերյալ մեր հոգևոր հայրերն են ավելի հանգամանորեն խոսել։

«Նախևառաջ՝ նման արձանը հատուկ չի մեր կրոնական, պատմամշակութային աուտենտիզմին, որովհետև Հայաստանում երբևիցե կրոնական արձաններ չեն դրվել՝ ի տարբերություն կաթոլիկ երկրների։ Մեր եկեղեցուն հատուկ չէ արձանների ավանդույթը։ Դա առաջին հերթին աուտենտիկ չէ մեր երկրի մշակույթի և կրոնի համար։ Երկրորդ խնդիրը՝ երբ մենք խոսում ենք նման արձաններով զբոսաշրջիկներին ներգրավվելու մասին՝ պետք է հասկանանք, թե այսօր ինչ են իրենցից ներկայացնում զբոսաշրջիկները, և ինչ տենդենցներ կան։ Առհասարակ, կրոնական, պատմամշակութային զբոսաշրջությունը շատ լուրջ ճգնաժամ է այսօր ապրում։ Վերջին տասնամյակում ակտիվ խոսվում է միլենիալների մասին՝ 2000-ականներին և 90-ականներից հետո ծնված սերունդն է, ովքեր այսօր աշխարհում զբոսաշրջիկների 80+ տոկոսն են կազմում։ Իրենք ունեն լրիվ այլ նպատակներ, լրիվ այլ նախասիրություններ, և այդ կրոնական, մշակութային երևույթներով շատ դժվար է իրենց ներգրավել»,- ասաց Սոլոմոնյանը։

Նա նշում է, որ կրոնական տուրիզմը հիմնականում հետաքրքրում է տարեց մարդկանց, ովքեր հասկանալի պատճառներով՝ գնալով պակասում են։

«Մենք պետք է հասկանանք, թե մեր թիրախը ով է, և ինչի վրա ենք խաղադրույք անում։ Միլիոնավոր գումարներ ծախսել շատ նեղ տուրիստական խմբեր ներգրավվելու համար՝ բիզնեսի տեսանկյունից էլ նվազագույնը արդարացված չէ»,- ասաց փորձագետը։

Սոլոմոնյանը այստեղ տեսնում է նաև պետության խնդիրը և չի մեղադրում մասնավոր ներդրողին։ «Այստեղ օրենսդրության խնդիր կա։ Օրինակ՝ այնպիսի երկիր, ինչպիսին Շվեցարիան է, ունեն լանդշաֆտների հետ կապված օրենքներ, և անգամ հոսանքի լար օրենքով չես կարող անցկացնել, որը կարող է բացասաբար ազդել լանդշաֆտի և տեսարանի վրա։ Իսկ Հայաստանը՝ որպես այդպիսի գեղեցիկ բնություն և բնապատկերներ ունեցող երկիր, ընդհանրապես թքած ունեն տեսարանի վրա։ Երբ մենք ունենանք հստակ օրենսդրական կարգավորումներ, ապա որևէ մասնավոր ներդրող չի կարող իր ճաշակին և իր նպատակներին հարիր ինչ-որ բաներ սարքել, ու հասարակությունը վեր կենա և սկսի դրա մասին գոռգոռալ։ Չէ, կլինեն հստակ օրենքներ, որոնք կկարողանան ճիշտ սահմանափակումներ անել։ Այստեղ ես տեսնում եմ այս խնդիրը»,- ասաց փորձագետը։

Արփինե Պետրոսյան

Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. ՇՄ նախարար
Մեկնարկեց ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ. հանրահավաքը շարունակվում է
Երևանի Սևանի փողոցի տներից մեկում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված
Ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք. ՄԻՊ
ԱՍՀ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում տուգանվել են 20 բեռնատարների վարորդներ. ԲԸՏՄ
Կարող է սայթաքել, ընկել է. փոխոստիկանապետը՝ ձեռքը կոտրած ցուցարարի մասին (տեսանյութ)
Զինծառայողները կատարելագործել են նշանակետերի հետախուզման և կրակի կառավարման հմտությունները
Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ. ԻՔՄ
«Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիից գողացել էին քաղաքացու այփադը
Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել․ Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին
«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն
Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՊՆ
Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին,դուք հիմա մտադի՞ր եք Նիկոլ Փաշինյանին գահընկեց անել. Վահե Գասպարյան 
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում պաշտոնապես բացվեց հերոս Քյարամ Սլոյանի անունը կրող «3D վախերի կառավարման» սենյակ
ՀՀ նախագահը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
Կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Անձնական ունեցվածքի գողության դեպք՝ Երևանում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ազգային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում (տեսանյութ)
Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու նոր միջնորդություն ներկայացվեց գլխավոր դատախազին. ակցիան ավարտվեց
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահե Գասպարյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Այսօր՝ առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ. Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց ԵԱ-ում
Լոռու մարզում մեկնարկել է անդրսահմանային համագործակցության շրջանակում առաջնորդության ակադեմիաական ծրագիրը
Փաստորեն Նիկոլը ինչ կարգի ինքնավստահ ա իրեն զգում, որ իր օրթախ, մեր անուշ ախպեր Դանչո դե՛Դրոնը ընդդիմությանը թեթեւի մեջ գուտալինով եղում ա. Կիվիրյան
Ավելի քան 400 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանական բաժիններում տեղ չկա. Մայիսի 17-ն՝ ամփոփ
Վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին
Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն. Խաչատուրյանը՝ Տոկաևին
Տղամարդը ձերբակալվել է մարդու առևանգման կասկածանքով
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Իշխանության ղեկին կանգնածները նյարդային շարժումներ են անում. իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների ռեկորդային թվի մասին
«Գրկախառնությունների» սիրահար ոստիկանները. վերջին քաշքշուկների քրոնիկոնը՝ տեսանյութով
Ասուլիս՝ նվիրված «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթին
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Սևանի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
ԱՀ դատախազությունը հրապարակել է ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարածի հեռախոսային խոսակցությունը
Խենթի երկիր է դարձել. Արտակ Զաքարյան
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի
Երկրաշարժ է գրանցվել
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
Յուրի Խաչատուրովի որդին ձերբակալվել է. ՔԿ
Իշխանությունը դիմում է նման գործողությունների, երբ հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է.Մանուկյանի արձագանքը Սիմոնյանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™