Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք
Կորոնավիրուս
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 306 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 16,58%, վերջին 14 օրը –10,9%, վերջին 7 օրը – 11,73%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 021 943 դեպք: Ապաքինվել է ևս 3 043 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 946 255:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 582։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 635 602 պատվաստում, օրական՝ 2 656: