Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թորոսյան-Ավանեսյան առճակատման նոր շրջափուլը. կսմիթներ նախկին նախարարից՝ ուղղված ներկա նախարարին

Քաղաքական

Առողջապահության նախկին եւ ներկա նախարարների հարաբերությունները շարունակում են ոչ միանշանակ մնալ։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում առցանց ասուլիսի ժամանակ նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել՝  «կսմիթներ» ուղղելով ներկա նախարարին։ 

Առաջինը վերաբերում է ՊԱԳ-ի ղեկավար Ծաղիկ Վարդանյանին պաշտոնից ազատելուն։  Թորոսյանը հայտարարել է, որ  անկախ իր և ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի կամքից՝ Վարդանյանը ոլորտի բարձր պրոֆեսիոնալներից է։

Հիշեցնենք, Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավար Ծաղիկ Վարդանյանի պաշտոնից ազատվել է օրերս, նա նախարարության հնաբնակներից էր, ՀՀԿ-անդամ, 2018-ի իշխանափոխությունից հետո Վարդանյանը կարողացել էր լավ հարաբերություններ հաստատել այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հետ և մնալ իր պաշտոնում։

«Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պրոֆեսիոնալներին երկրի բարօրությունը զարգացնելուց դուրս թողնելու իրավունք չունենք, և ես իմ լիազորությունների շրջանակներում փորձելու եմ այդ սկզբունքով առաջնորդվել՝ անկախ անուն-ազգանունից և կուսակցական պատկանելիությունից»,- հայտարարեց պատգամավորը։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում, որ Թորոսյանը Վարդանյանին ամեն գնով ցանկանում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում, փաստացի սա բավականին հավանական սցենար է։ 

Թորոսյանը խոսեց նաեւ հեղափոխական արժեքների մասին, և պատասխանելով հարցին, թե արդյոք Ծաղիկ Վարդանյանին մի պաշտոնից հանելով մյուսին նշանակելով արդյոք այդ արժեքների ոտնահարում չի, Թորոսյանը ասաց. «Հեղափոխական արժեք ա մարդկանց ոչ թե կուսակցական պատկանելիությամբ դիտարկելը, այլ պրոֆեսիոնալ հատկանիշներով, և չանել այնպիսի քայլեր, որով կվնասես առողջապահական համակարգը»։

Երկրորդ «կսմիթը»՝ ուղղված իրեն փոխարինողին կապված էր Սանավիացիայի ուղղաթիռով Սյունիք մեկնելու հետ։ Նախարարը հայտարարել էր, որ հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ, շտապ կերպով, օգտագործվելու է բոլոր միջոցները՝ չմանրամասնելով, սակայն, թե այդ ինչ հրատապ հարցով էր նա գործուղվել Սյունիք։ Նախարարը նաև պետական բյուջեից կատարված ծախսը «միանշանակ նպատակային» էր որակել: Հիշեցնենք, որ Սանավիացիան Հայաստանում ներդրվեց 2019 թվականին՝ պաշտոնական պարզաբանման համաձայն, կյանքեր փրկելու և հիվանդներին հաշված ժամերի ընթացքում հեռավոր մարզերից Երևան տեղափոխելու համար։ Այս ուղղաթիռով տեղափոխելու դեպքերի ցանկը առողջապահության նախարարությունն է սահմանել։ 

Քանի որ Սանավիացիան օգտագործելու հիմքը հենց Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ է դրվել, նա ասաց, որ ինքը ևս մասնացել է այդ թռիչքներին, ցուցադրել է, թե ինչպես են պատրաստվում այդ ծառայությունը գործարկել։

«Եղել է դեպքերի ցանկ, որի ժամանակ պետք է օգտագործվի Սանիտարական ավիացիան։ Եղել է դեպքեր, երբ ուղղաթիռը պետք է մեկներ վիրավոր տեղափոխելու, ես մեկնել եմ և վերադարձել եմ, կամ չեմ վերադարձել։ Դա ի դեպ օնլայն էլ կա, թե ինչպես եմ պացիենտի հետ գալիս, իջնում Էրեբունու ուղղաթիռի հրապարակ։ Այլ դեպքեր չեն եղել»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ եթե հիվանդ չի տեղափոխում, կարող է նախարարը երթևեկել ուղղաթիռով, Թորոսյանը հրաժարվեց պատասխանել։

Ի դեպ, այս «չպատասխանը» ավելի խոսուն պատասխան է։

Նկատենք, որ Թորոսյան-Ավանեսյան հարաբերությունները բավականին բարդ են, դրանք պարբերաբար լարվում են կամ ջերմանում։ Ավանեսյանը փորձում է ամեն կերպ ազատվել Թորոսյանի շողքից՝ որպես նրա նախկին կադր, իսկ Թորոսյանը իր ակտիվությամբ, գրառումներով, հիվանդանոցներ այցերով շարունակում է Ավանեսյանի «նյարդերի հետ խաղալ»։ Որոշ ժամանակ առաջ երկուստեք հերքել էին հակասություններ ունենալու լուրերը, բայց փաստորեն այս հարցազրույցը ցույց է տալիս, որ այդ հակասությունները կան, համենայն դեպս՝  Ծաղիկ Վարդանյանի ազատման եւ Սանավիացիայի ուղղաթիռով շրջագայելու մասով նախկին նախարարը ներկա նախարարին չի աջակցում։ 

Արփինե Պետրոսյան

Արցախում կառուցվող 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը գրեթե ամբողջությամբ կլուծի հանրապետության էներգետիկ խնդիրները
Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն
Վանաձորում գազանջատումներ կլինեն
Ուկրաինայում կարող են օրենք ընդունել անվճար ատրճանակներ կրելու մասին
Սևակ Հովհաննիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Ֆիլիպ Կիրկորովը այցելել է Գառնի և Գեղարդ
Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն
Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը
Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
Հազարավոր մարդկանց կոչ է արվել հեռանալ Սիդնեյից
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
Փրկարարները բացել են փակ դռները
Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզում
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
Լիանա Գրիգորյանը` Սյունիքի մարզում մարզային համակարգող. Փաստաբանների պալատ
Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել. Վարդան Բալյան
Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Հրդեհ Սևաբերդ գյուղում
Արարատի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում
Օրվա աստղագուշակ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
«Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցները հայրենիքում են
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցե
Ֆիլիպ Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին.Ռոբերտ Հայրապետյան
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել
Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ
Հրդեհ Սյունիքի Լեհվազ գյուղում
Թուրքիայի ԱԳՆ-ն` Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպման մասին
Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար
Արագածոտնի մարզպետարանին լրացուցիչ 58 մլն դրամ է հատկացվել 2021-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի համար
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
102 տարեկանում մահացել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է
Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա․ Մխիթարյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™