Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան  Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան Գարիկ Գալեյանի վիճակը վատ է, այժմ սիստեմա է ստանում. պաշտպան Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից Կպառկացնենք հեսա արա. հարվածներ, սպառնալիքներ ու քուչի բազար. ի՞նչ է կատարվել Սաղաթելյանի հետ Կենտրոնի բաժնում Պիտի որ արդեն ազատ արձակված լինի. Բաբայանը՝ Վանեցյանի որդու մասին  «Դիմադրություն» շարժման մասնակցիները փակել են Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը Թեժ կադրեր.ասֆալտին փռելուց մինչև գազելին ծեփել. ո՞ւմ պաշտպանն է ոստիկանը (տեսանյութ) Հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղղակի ֆոն են.Մելքոնյանը՝ Բլինքեն-Չավուշօղլու՝ այսօր կայանալիք հանդիպման մասին  Ժամը 9։30-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 73 մասնակից Իշխանության ղեկին կանգնածները նյարդային շարժումներ են անում. իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների ռեկորդային թվի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սահմանադրությունը չի կարող փոփոխվել առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից, նախասիրություններից կամ նպատակահարմարությունից ելնելով. հարցազրույց

Իրավական

Օրեր առաջ հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների անունները։ Խորհրդի կազմի, բարեփոխումների և հանձնաժողովի մասին ArmDaily.am-ը զրուցեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Անահիտ Մանասյանի հետ։

-Օրեր առաջ հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների ցանկը։ Ինչպե՞ս եք գնահատում խորհրդի նոր կազմը, ի՞նչ կարծիք ունեք ընդգրկված թեկնածուների մասին։ Արդյոք նրանք այն հայտնի, ճանաչված իրավագետներ, սահմանադրագետներն են, որոնք պետք է Մայր օրենքի վրա աշխատեն։

-Էթիկապես ճիշտ չեմ համարում առանձին անհատների եւ նրանց որակների վերաբերյալ խոսելը։ Պարզապես նշեմ, որ թեեւ օրեր առաջ հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը, սակայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձեւավորվելու է առաջիկայում եւ պետք է ունենա մասնագիտական ներկայացվածություն։

-Տիկին Մանասյան, Սահմանադրության հաճախակի փոփոխությունները իրավական անկայուն համակարգ չեն ստեղծում, չէ՞ որ մենք գիտենք երկրներ, որտեղ Սահմանադրությունը բավականին «կոշտ» է, հարյուրավոր տարիների ընթացքում մի քանի անգամ է փոփոխվել, օրինակ՝ ԱՄՆ-ն։ Մեր «ճկուն» Սահմանադրությունը որքանո՞վ է նպաստում ավելի զարգացած, իրավական, ժողովրդավար երկիր ունենալուն։

-Շատ սահմանադրական համակարգերում այն թյուր պատկերացումն է տարածված, որ Սահմանադրության տեքստային փոփոխությունները Սահմանադրության զարգացման միակ եղանակն են։ Պետք է նշել սակայն, որ զարգացած սահմանադրական համակարգ ունեցող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ փորձը ցույց է տալիս, որ նշված բնագավառում հաջողում են այն համակարգերը, որտեղ համադրվում են Սահմանադրության զարգացման տարբեր եղանակները, մասնավորապես՝ տեքստային փոփոխությունները, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանությունը եւ սահմանադրական ավանդույթների ամրապնդման միջոցով սահմանադրական զարգացումը։  

Հետեւաբար, թեեւ երկար ժամանակահատվածի ընթացքում սահմանադրական տեքստի անփոփոխելիությունը երբեմն հանգեցնում է այն թյուր պատկերացման, որ սահմանադրական կարգավորումները չեն զարգանում, իրականում դրանց զարգացումն ընթանում է հիշատակված այլ եղանակների միջոցով։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը, չնայած համեմատաբար քիչ տեքստային փոփոխություններին, լայնամասշտաբ զարգացում է ապրել Գերագույն դատարանի մեկնաբանությունների եւ որոշ դեպքերում՝ սահմանադրական ավանդույթների ձեւավորման արդյունքում։ 

Ուստի սահմանադրական կայունության մակարդակը գնահատելիս, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիմնական շեշտադրումն անհրաժեշտ է կատարել ոչ թե այն հանգամանքի վրա, թե որքան հաճախ են տեղի ունենում սահմանադրական փոփոխությունները, այլ այն հանգամանքի, թե որքանով են այդ ընթացքում պահպանվում եւ արմատավորվում հիմնարար սահմանադրական արժեքները, որքանով է սահմանադրական զարգացման գործընթացը համապատասխանում նշված արժեքներին եւ սկզբունքներին։

Կարեւոր է եւ այն հանգամանքի գիտակցումը, որ Սահմանադրությունը պարզապես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, այլ կոնկրետ սահմանադրական համակարգի սիմվոլ։ Ուստի սահմանադրական զարգացման ցանկացած գործընթաց անհրաժեշտ է ուղղել հասարակության կողմից Հիմնական օրենքի նկատմամբ հենց նման վերաբերմունքի ձեւավորմանը։

-Արդյոք սահմանադրությունում պարբերական փոփոխությունները թելադրված են օբյեկտիվ անհրաժեշտությամբ, նոր իրավաքաղաքական իրողություններով։ Կա տեսակետ եւ տխուր նախադեպ, որ ամեն իշխանությունը երկրի Մայր օրենքը «իր հագով է կարում»։ Այս տխուր նախադեպի շարունակությունը չե՞նք տեսնում այսօր։

-Ինչպես բազմաթիվ ժամանակակից հետազոտություններ, այնպես էլ միջազգային խորհրդատվական մարմինները շեշտում են, որ Սահմանադրության տեքստը չպետք է փոփոխության ենթակա լինի քաղաքական ուժերի հարաբերակցության յուրաքանչյուր փոփոխության պարագայում եւ զուտ այդ հանգամանքը հիմքում ունենալով։ Ավելին, Սահմանադրությունը չի կարող փոփոխվել առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից, նախասիրություններից կամ նպատակահարմարությունից ելնելով։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ գործ ենք ունենում նման հիմքերով սահմանադրական փոփոխությունների հետ, գործընթացը վերջնարդյունքի, այդ թվում՝ քաղաքական վերջնարդյունքի տեսանկյունից բացասական հետեւանքների է հանգեցնում առաջին հերթին հենց քաղաքական իշխանության համար։ Հետեւաբար, սահմանադրական բարեփոխման ցանկացած գործընթացի պարագայում առաջնահերթ պետք է լինի նշված հանգամանքի հաշվառումն ու բացառումը։

-Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամների ներկայիս կազմը նայելով՝ տեսնում ենք, որ հիմնականում ընդգրկված են իշխանության մերձավոր անձինք, ովքեր ոչ մեկ անգամ են ցույց տվել իրենց լոյալությունը ներկայիս իշխանություններին։ Արդյոք նրանք կունենա՞ն բավարար համարձակություն եւ ազատություն՝ թույլ չտալու Մայր օրենքի նեղ, կուսակցական, իշխանական խմբակի շահերին չսպասարկելուն։

-Պահպանելով էթիկական կողմը եւ խոսելով ոչ թե անհատների, այլ երեւույթների մասին՝ արձանագրեմ, որ անկախ քաղաքական իշխանության հանդեպ լոյալ վերաբերմունքից, սահմանադրական բարեփոխման գործընթացի ցանկացած մասնակից նաեւ անհատական պատասխանատվություն է կրում գործընթացի արդյունքների եւ հետեւանքների համար։ Ուստի ինչպես քաղաքական իշխանությունն, այնպես էլ գործընթացի մյուս մասնակիցները պետք է առաջնորդվեն ոչ թե անհատական շահերով, այլ սահմանադրական զարգացման համար անհրաժեշտ սկզբունքներով ու արժեքներով։ Հակառակ պարագայում գործընթացի բացասական հետեւանքները կրելու են նաեւ վերջինիս մասնակիցները։

-Դուք ընդգրկված էիք 2020 թվականին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Ի՞նչ առնչություն է ունեցել կամ ունենալու այդ հանձնաժողովը նոր ստեղծվածի հետ, ինչո՞ւ այժմյան կազմում ընդգրկված չեք։

-Հարցին չեմ կարող հստակ պատասխան տալ, քանի դեռ ավարտված չէ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումն ու սկսված չէ սահմանադրական բարեփոխումների բուն գործընթացը։ Կարող եմ ենթադրել, որ այդ գործընթացի ընթացքում միգուցե օգտագործվեն սահմանադրական փոփոխությունների առանձին առաջարկություններ, որոնք ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների՝ նախկինում գործած հանձնաժողովի շրջանակներում։

Ինչ վերաբերում է իմ ներգրավվածությանը, այս փուլում ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որն ունի առանձին պաշտոնատար անձանց ի պաշտոնե ներկայացվածություն, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն։ Ինքս չեմ զբաղվում քաղաքական գործունեությամբ, հետեւաբար, նման ձեւաչափով մասնակցության մտադրություն չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, վերջինս, ինչպես արդեն նշեցի, դեռ չի ձեւավորվել։ 

-Որպես ոլորտի փորձագետ՝ անհրաժեշտ համարո՞ւմ եք ստեղծված իրավիճակում Սահմանադրության փոփոխության։ Եթե այո, ապա ո՞ր ուղղություններով պետք է առաջնահերթ փոփոխություններ արվեն։

-Բազմիցս եմ նշել, որ կոնկրետ հասարակությունում հասարակական հարաբերությունների փոփոխությունը, որպես կանոն, հանգեցնում է սահմանադրական զարգացումների անհրաժեշտության։ Այլ հարց է, որ մեր հասարակական համակարգում սահմանադրական զարգացումների մասին խոսելիս առավելապես շեշտադրվում է Սահմանադրության տեքստային փոփոխության եղանակը։ Մինչդեռ վերջինս, ինչպես արդեն նշեցի, սահմանադրական զարգացումների՝ միջազգային պրակտիկայում հայտնի եւ արդյունավետ միակ եղանակը չէ։ Կարծում եմ՝ այս պահին մենք ունենք Սահմանադրության նշված եղանակների համադրման պատշաճ մշակույթի ձեւավորման անհրաժեշտություն, ինչին առաջին հերթին կարելի է ուղղել սահմանադրական զարգացման ցանկացած գործընթաց։ Հաջորդ կարեւորագույն հանգամանքն այս պահին, իմ խորին համոզմամբ, պատշաճ սահմանադրական մշակույթի եւ ավանդույթների արմատավորումն ու դրանց զարգացումն է։ Առանց նշված հանգամանքի երաշխավորման որեւէ տեքստային փոփոխություն չի կարող ծառայել իր իրական նպատակին։ Կարծում եմ, որ առանձին սահմանադրական կարգավորումների գործողության ընթացքում կարելի է նկատել դրանց բովանդակության կամ կիրառման պրակտիկայի կատարելագործման անհրաժեշտություն։ Դրանցից յուրաքանչյուրին այս պահին չեմ անդրադառնա, քանզի հարցազրույցի ձեւաչափն ու ծավալը նման հնարավորություն չեն տալիս։ Սակայն արձանագրեմ, որ նույնիսկ այդ անհրաժեշտությունը բացահայտելիս առաջին հերթին պետք է գնահատել, թե արդյոք խնդրի լուծումը պայմանավորված է Սահմանադրության տեքստում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ, եւ միայն մասնագիտական լուրջ վերլուծության արդյունքում հանգելով նման փոփոխության անհրաժեշտության առնչությամբ եզրակացության՝ ձեռնամուխ լինել սահմանադրական բոլոր արժեքների եւ սկզբունքների պահպանմամբ փոփոխության գործընթացի։

-Շատ է քննարկվում կառավարման ձեւի փոփոխության անհրաժեշտությունը, 31-ամյա Հայաստանը հասցրեց ճաշակել եւ փորձարկել տարբեր կառավարման համակարգեր՝ խորհրդարանականից մինչեւ նախագահական, ըստ Ձեզ՝ ո՞ր ձեւն է մեզ ավելի հարմար եւ արդյունավետ կառավարում խոստանում եւ ինչո՞ւ։

-Կառավարման ձեւերից յուրաքանչյուրի առավելությունների ու թերությունների վերաբերյալ կարող եմ խոսել անդադար։ Սակայն կարծում եմ, որ մեր հասարակական համակարգում առկա խնդիրների լուծման բանալին թաքնված չէ այդ բանավեճի շրջանակներում։ Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման առանձին մեխանիզմներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Սակայն վստահ չեմ, որ այդ ամենի հիմքում ընկած է կառավարման այս կամ այն մոդելի անկենսունակ լինելու հանգամանքը։ Կառավարման բոլոր ձեւերն էլ տարածված են ժամանակակից աշխարհում եւ սահմանադրական ու քաղաքական մշակույթի համապատասխան մակարդակի պայմաններում կարող են հաջողել։ Ավելին, ինչպես ժամանակակից միջդիսցիպլինար հետազոտությունները, այնպես էլ միջազգային խորհրդատվական մարմինները չեն ողջունում կառավարման ձեւի չափազանց հաճախակի փոփոխությունները։ Ինքս էլ կարծում եմ, որ կառավարման ձեւի անընդհատ փոփոխություններն ինքնին չեն կարող հանգեցնել կառավարման որակի բարձրացման եւ այս փուլում կառավարման մեխանիզմների կատարելագործման առումով առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ոչ թե կոնկրետ մոդելի ընտրությունը, այլ այդ համատեքստում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման պրոֆեսիոնալ եւ պատշաճ մեխանիզմների ամրագրումն ու ավանդույթների, սահմանադրական ու քաղաքական մշակույթի համապատասխան մակարդակի ձեւավորումը, ինչի անհրաժեշտ է ուղղել սահմանադրական զարգացման ցանկացած գործընթաց։ Քննարկվող հիմնախնդրի առումով մասնագիտական տեսանկյունից կարեւոր է իշխանության յուրաքանչյուր ճյուղի գործառույթների հստակությունը, գործադիր իշխանության ղեկավարման դուալիզմի, իշխանության գերկենտրոնացման եւ գերանձնավորման բացառումը եւ այլն։

Արփինե Պետրոսյան

Ակնհայտ է, թե ինչ վիճակում կարող է հայտնվել երկիրն ու պետականությունը, երբ հատվի անվերադարձության կետը. Դավիթ Բաբայան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը, այո, չի կայացել. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում պատասխանել է լրագրողների հարցերին
Երևանում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները. Ուղիղ
«Փաստ». Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները
«Հրապարակ»․ Փրկությունը դրսում է տեսնում
«Հրապարակ»․ Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին
«Փաստ»․ Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում
Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին․ Դանիել Իոաննիսյան
«Ժողովուրդ»․ Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները
«Դիմադրություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները․ Ուղիղ
«Ժողովուրդ»․ Ընկերությունները չեն կատարում պահանջը. հավկիթի անօրինական վաճառք շուկայում
Ներկայումս Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը կապում է մեկ բան. Կիվիրյան
«Հրապարակ». Պատգամավորներն այցելել են կալանքի տակ պահվող գործիչներին
«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին
«Հրապարակ». Հրաչյա Ռոստոմյանը նոր կուսակցություն է հիմնում
Կոմիտաս պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն և թողնելով անօգնական՝ հեռացել. Թագուհի Թովմասյան
Չեխիայի Սենատի փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այսօր ավարտվեց. վաղը անհնազանդության ակցիաները կվերսկսվեն
Ապարանում 68–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի
«Քաղաքացիական պայմանագիրը» սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի
«Վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում»․ Զոհված զինծառայողների հարազատները դադարեցրին ակցիան
Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Արմեն Գրիգորյանը կալանավորվել է
Ոստիկանության ծառայողները ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին քաշքշելով և հրմշտելով փորձել են բերման ենթարկել. ՄԻՊ
«Պահանջների հիմնական մասը բավարարված է». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց ոստիկանապետի հետ հանդիպումից
Մի շարք հասցեներում գազ չի լինի
Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ ոստիկանության շենքում են
Ժողովրդավարության բրենդը մեզ համար կարելի է որպես հականիշային հասկացություն կիրարկել. Գոհար Մելոյան
Մեկ շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանը շուրջ 6,5 միլիոն դոլար ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար. Իշխան Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ Ալիեւը եւ Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից». ԱԺԲ֊ն դիմում է ՀՀ֊ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան
Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ էլույս աշխարհ բերել․ Արագածոտնի մարզպետը տեսակցել է մայրիկին և փոքրիկներին
Բարոյական գահավիժման հերթական հանգրվանը․ չներես մեզ Մխո ջան․ ֆեյսբուքահայերը քննարկում են Մխիթար Գալեյանի հոր ձերբակալումը
Ալեն Սիմոնյանն իր մայրիկի հետ էր ուզում հրահրեր Մարտի 1. Սերոբ Գասպարյան
Գարիկ Գալեյանին ազատ են արձակում. Ղազինյան
ԱԻՆ ՓԾ տնօրենի մասնակցությամբ քննարկվել է բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ
Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ին․ ԱՄՆ դեսպան
«Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան
Դոլարի փոխարժեքը աճել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Երևանում 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել
Տանձուտ բնակավայրում շչակ է գործարկվելու
Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը
ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը
ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021թ․ պետական բյուջեի կատարողականների քննարկումները
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում՝ ուղիղ
Չեխ գործընկերների հետ քննարկվել է գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձի հարցը
Արթուր Դավթյանը Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի, ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության խնդիրները
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. ոստիկանություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™