Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել
Միջազգային խճանկար
Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելիս կայծակը հարվածել է «Ուրալյան ավիաուղիներ»-ի ուղեւորատար ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, ինքնաթիռը հեռացվել է թռիչքներից՝ տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Ուղեւորները ավիաընկերության հաջորդ չվերթով կմեկնեն։